ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

ԱՎԵԼՈՒԿՈՎ ԱՊՈՒՐ
Բաժին: Խոհանոց | Դիտումներ: 353 | 10:00 Ավելացրեց: armenlur

0,5 կգ չորացած ավելուկը կտրատել, մի քանի անգամ գոլ ջրով լվանալ, վրան լցնել 3 լ ջուր ու դնել կրակին: Եռալու պահին ավելացնել 1 թ/բ աղացած ձավար (կարելի է նաև բլղուր, գարեձավար, բրինձ, հաճար), աղ:

25 րոպե եռալուց հետո 2 ճ/գ ալյուրը 0,5 թ/բ ջրով շաղախել, լցնել կերակրի մեջ, ավելացնել 1 գլուխ սոխ,1-3 պճեղ սխտոր, 1 ճ/գ տոմատի մածուկ, 100 գր կարագ կամ յուղ։ 15-20 րոպե եռալուց հետո վերցնել կրակից: 

Ստացվում է ջրալի կերակուր, որը պետք է մատուցել տաք վիճակում:

Բաժին: Խոհանոց | Դիտումներ: 353 | Ավելացրեց: armenlur | Պիտակներ: Ամալյա Բաղդասարյան, խոհանոց, ապուրներ, բաղադրատոմսեր, ավելուկ | Վարկանիշ: 3.0/1