ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Փոքրիկի բնավորությունն` ըստ հորոսկոպի
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 2327 | 22:00 Ավելացրեց: Moder-003

Ծնվելու պահին մոլորակների դասավորությունն ազդում է նորածնի էության վրա: Օրինակ` գարնանը ծնված երեխաները կարող են բնավորության նույն  գծերն ունենալ, նման լինեն խառնվածքով:

Փոքրիկ Խոյ

Մարտի 21-ից մինչև ապրիլի 21-ն ընկած ժամանակահատվածում ծնված երեխաները փոքրիկ խոյեր են:  Խոյի  բնավորության հիմնական առանձնահատկությունը համառությունն է, որն ի հայտ է գալիս տարբեր իրավիճակներում: Աստղագետների կարծիքով` փոքրիկ խոյն, անշուշտ, ձգտելու է լինել առաջինը:

Փոքրիկ խոյը շատ ուշադիր, աշխույժ, հետաքրքիր և շատ զգույշ է, ուստի ավելի լավ է հետևել նրան: Ինքնազբաղ երեխան կարող է վտանգավոր լինել, եթե իրադարձությունները զարգանան նրա ցանկություններին դեմ:

Խոյն անասելի առատաձեռն է: Այս նշանի տակ ծնված փոքրիկը սիրելիներին հեշտությամբ կզիջի քաղցրավենիքը, խաղալիքները և այն ամենն, ինչն ունի: Որպես կանոն,  նա ունի շատ ընկերներ, քանի որ խոյն իր վրա է սևեռում շրջապատողների ուշադրությունը: Այս երեխան շատ բան է պահանջում: Սերն, ուշադրությունն ու ծնողների  աջակցությունը կնպաստեն խոյի բոլոր գաղափարների իրականացմանը:

Փոքրիկ ցլեր

Ցլի հետ հաղորդակցվելու համար գործի դրեք դիվանագիտությունը: Այս փոքրիկն ունի բարի, լավատեսական տրամադրվածություն և պատրաստ է պատշաճ կերպով արձագանքել ցանկացած առաջարկի: Ցլին հատուկ է հաղորդակցման կիրթ ձևը: Այս երեխայի հետ հաղորդակցման կոշտ տոնը կամ որևէ այլ ագրեսիվ դրսևորում չի հանգեցնի լավ արդյունքների, այլ ընդհակառակը` կփակի դեպի իրեն բոլոր ճանապարհները:

Նա չափազանց անկախ, ուժեղ և ֆիզիկապես ակտիվ է, հոգեպես կայուն, կոկիկ, հանգիստ և բարեսիրտ երեխա է, ով, սակայն, չի ձգտում ուշադրության կենտրոնում լինել: Ցուլը նախընտրում է զբաղվել իր գործերով և հետաքրքրված չէ ուրիշներով: Նույնիսկ վաղ տարիքում ցլին հատուկ է սթափ միտքը և  ջանասիրությունը: Եթե ​​ցուլը հաջողակ  է, ապա ավելի հավանական է, որ դա իր ջանասիրության շնորհիվ է,  ոչ թե բախտի, տաղանդի: 

Այս երեխայի համար կարևոր են շրջապատի գույները,  երաժշտական  հնչյունները: Գուցե նա չդառնա նկարիչ կամ երաժիշտ, բայց իր անհատական ​​ներդաշնակ զարգացման համար ծնողները պետք է կատարեն փոքրիկ ցլի  այս պահանջը:

Երկվորյակ փոքրիկներ

Երկվորյակների ծնողները հանգստանալու մասին պետք է մոռանան: Հակառակ դեպքում, երկվորյակներին չեն կարող հետևել: Երկվորյակ փոքրիկը միաժամանակ մի քանի բան է անում, երբեմն թվում է, թե նա կարող է միաժամանակ տարբեր վայրերում լինել:

Այս զարմանալիորեն հետաքրքրասեր երեխան ամեն ինչից տեղեկատվություն է քաղում:   Երկվորյակին ստիպված չեք լինի  հիշեցնել գիրք կարդալու մասին:  Իհարկե, սովորելու ցանկությունը դրականորեն է ազդում նրանց վրա, երկվորյակներն իմանում են գրեթե բոլոր հարցերի պատասխանները:

Երկվորյակները զվարճալի պատմությունների վարպետներ են: Նրանք ունեն վառ  երևակայություն,  ինչն էլ հմայք է տալիս  պատմություններին: 

Անկախ նրանից, թե որքան դժվար է, պետք չէ սահմանափակել երկվորյակի ազատությունը, այդպես  կարող եք կործանել նրա բնավորությունը: Մայրական քնքշությունը, հայրական ըմբռնումն ու հավասարը հավասարին շփումը երկվորյակների համար  ներդաշնակ զարգացման բանաձևն են:

Փոքրիկ Խեցգետիններ

Փոքրիկ խեցգետին ունեցող ծնողներին կարելի է նախանձել: Այս երեխան հանգիստ, ողջամիտ, բարեսիրտ, հնազանդ, ջանասեր և նվիրված է: Փոքրիկ խեցգետինը զգայուն է շրջակա միջավայրի նկատմամբ: Նա հիշում է ամեն պահը, որ տեղի է ունեցել իր հետ, և երբ նա մեծանա, կհիշի իր մանկության արկածների մասին:

Նա ունի վառ երևակայություն, ուստի այս նշանի տակ ծնված երեխային հաճախ կարելի է գտնել մեկուսացած, մտախոհ, մտացածին զրուցակցի հետ խաղալիս կամ խոսելիս: Մի՛ անհանգստացեք, բայց նաև երեխային երկար միայնակ մի՛ թողեք:   

Նուրբ հուզականության պատճառով խեցգետնիկը  կարող է  վախկոտ թվալ: Այս դեպքում չափահասների աջակցությունը շատ կարևոր է, հատկապես վաղ տարիքում:

Փոքրիկ առյուծներ

Փոքրիկ Առյուծը պատրաստ է ամբողջ օրը զվարճանալ, խաղալ: Առյուծիկը օժտված է հպարտությամբ, պահանջկոտությամբ և փառասիրությամբ:

Առյուծի  դաստիարակության մեջ ծնողները պետք է ճիշտ ուղղորդեն այս բոլոր հատկությունները, մասնավորապես` էներգիան` աշխատունակության, հպարտությունը` հաջողության, պահանջկոտությունը` արդյունավետության: Փառասիրությունն առանձին նուրբ աշխատանք է պահանջում, որպեսզի երեխան ուշադրություն դարձնի ոչ միայն իր, այլև իր  շրջապատի մարդկանց վրա:

Առյուծը գիտի, թե ինչպես է հնարավոր հաճելի լինել շրջապատի մարդկանց համար. դա պետք չէ նրան սովորեցնել: Նրան պետք է սովորեցնել աշխատասիրություն: Սա ծնողներին հեշտ չի տրվի: Եթե ​​կարողանաք Առյուծին ճիշտ սկզբունքներով դաստիարակել, ապա արդյունքը կգերազանցի բոլոր ակնկալիքները: Կստացվի մի գեղեցիկ, հպարտ, խիզախ, խելացի մարդ` մեծ ու բարի սրտով:

Փոքրիկ Կույս

Հասկացող, խելացի, կարգապահ և  խելամիտ երեխա է: Նա Ձեր կողքին է, երբ  հարկավոր է և բացարձակ աննկատ է, երբ ծնողները զբաղված են: Երազա՞նք: Մասամբ դա այդպես է:

Փոքրիկ կույսը լսում և կատարում է ցանկացած հանձնարարություն, օգնում է տնային հարցերում, նրա սենյակում տիրում է զարմանալի կարգ ու կանոն, բայց բավական է մեկը խախտի այդ ներդաշնակությունը, նա չի դադարի քթի տակ մրթմրթալ: Փոքրիկ կույսին քննադատել խորհուրդ չի տրվում, ավելի ճիշտ կլինի նրբանկատ դիտողություն անել, որը անմիջապես հաշվի կառնվի, քանի որ կույսը ձգտում է իդեալական լինել:

Փոքրիկ կշեռքներ

Սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 21-ը ծնված երեխան ծնողներին շատ դժվարություն չի պատճառում, ընդհակառակը՝ նա այնքան զգույշ և պատասխանատու է,  որ զարմանում ես: Փոքրիկ կշեռքն ուտում է այն ամենն, ինչ առաջարկում են,  ուրախությամբ միանում է ցանկացած նախաձեռնության, նա նաև իր ձեռքն է  վերցնում ղեկը: Ծնողներն իրենց երեխայի մասին մշտապես լսում են գովասանքի խոսքեր, և դա շատ ուրախացնող է: 

Փոքրիկ Կարիճ

Նորածին կարիճն անմիջապես ցույց է տալիս իր ուժը. որպես կանոն՝  նա մեծ և  ուժեղ երեխա է,  ունի շատ ուժեղ  ինտուիցիա:

Եթե խոսենք փաստերով, ապա  փոքրիկ կարիճները փոքր տարիքում շատ քիչ են իրենք իրենց վնասում,  քանի որ 6-րդ զգայարանով,  կարծես,  զգում են,  որ  դա ցավ կպատճառի և կվնասի իրենց: Կարիճին դաստիարակելը շատ դժվար գործ է: Այս կենդանակերպի ներկայացուցիչը բավականաչափ ուժ ու վճռականություն ունի՝ ցանկացած  ճանապարհ անցնելու  համար: Եթե ​​Կարիճը ունենա կարեկցանքի, համբերության, հարգանքի և առատաձեռնության զգացում, ապա կստացվի իդեալական մարդ:

Փոքրիկ աղեղնավոր

Աղեղնավորը հանրային մարդ է: Արդեն օրորոցից փոքրիկը տանել չի կարողանում մենակությունը, այնպես որ, փոքրիկի օրօրոցը հանգիստ կարող եք դնել աղմկոտ սենյակում, դա չի խանգարի երեխային քնել: Անկեղծությունն ու ուղղախոսությունը կուղեկցի նրան ամբողջ կյանքում: Եթե ​​ինչ-որ պահի նա գտնի, որ անհրաժեշտ է հակադրվել հասարակության սկզբունքերին, նա հեշտությամբ կմոռանա պարկեշտության մասին և կհետևի իր համոզմունքներին:

Աղեղնավորը երեխա է` արդարության բարձր զգացումով: Նույնիսկ ծնողները կարող են կորցնել հեղինակությունը փոքրիկ Աղեղնավորի աչքում, եթե անարժանորեն վարվեն: Այդ իսկ պատճառով վեճերում ծնողները պետք է ավելի զգույշ լինեն և փորձեն երեխային սովորեցնել փոխզիջման գնալ:

Այծեղջյուր փոքրիկը

Ըստ  մանկական աստղագուշակի` այծեղջյուրը  ծնվում է արդեն իսկ հասունացած: Երբեմն թվում է, թե  նրանց երեխայական զվարճանքները չեն հետաքրքրում: Ցավոք, այս երեխան շատ շփվող չէ և շատ ընկերներ չունի տարեկիցների  շրջանում: Նա ավելի շատ սիրում է շփվել ծնողների և իրենից մեծերի հետ: Այս շփումը շատ լավ է ազդում երեխայի զարգացման վրա: Երիտասարդ տարիքում նա ավելի հասուն է, քան իր հասակակիցները:

Փոքրիկ այծեղջյուրը  բավականին ճշտապահ և կարգապահ է: Նրա պատասխանատվությունը և աշխատասիրությունը դրականորեն են ազդում ուսումնական գործընթացի վրա: Խնդիր կարող է լինել  այծեղջյուրի չափազանց ամաչկոտությունը, դրա համար ծնողները պետք է աշխատեն «Այծի» ինքնագնահատականի վրա: Մեծանալով և հաղթահարելով, ամաչկոտությունը` Այծեղջուրները հաճախ են հասնում կարիերայի բարձունքին:

Աստղագուշակ փոքրիկ Ջրհոսի համար

Եթե ​​ընտանիքում Ջրհոս է ծնվել, ապա ձանձրույթը տանից հավերժ վտարված է: Այս երեխան զարմացնում է իր անսպառ  էներգիայով: Ջրհոսը նպատակին հասնելու համար օգտագործում է  բոլոր հնարավոր միջոցներն ու  ծանոթությունները:

Ջրհոս երեխան կարիք ունի կազմակերպվելու, նա պետք է ուշադրություն դարձնի նաև իր ֆիզիկական զարգացմանը, քանի որ այս հարցը հաճախ  անցնում է  հետին պլան:

Փոքրիկ ձկներ

Փոքրիկ Ձկները խիստ ակտիվ են, որը օրվա ընթացքում հոգնած  ծնողներին երեկոյան ակտիվացնում է: Կենդանակերպի այս նշանի տակ ծնված երեխաների մասին հիմնականում ասում են՝ «չի քնում, գոռում է». պատրաստվեք` Ձեզ անքուն գիշերներ են սպասվում: 

Ձկների դաստիարակության համար ստիպված կլինեք համբերատար աշխատել: Այս նուրբ, զգացմունքային, երևակայությամբ լի երեխաները դժվար են ադապտացվում իրականությանը:

Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 2327 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: աստղակերպ | Վարկանիշ: 5.0/8