Հունվարի 29-ին ԱՄՆ-ում նշում են Պղպջակավոր փաթեթանյութի երախտագիտության օրը (Bubble Wrap Appreciation Day)
- Եթե աշխարհում կա լավագույն հակասթրեսային միջոց, ապա դա, իհարկե, Պղպջակավոր փաթեթանյութ է: Այն հայտնագործել են գյուտարարներ Ալֆրեդ Ֆիլդինգը և Մարկ Չավանը՝ 1957 թ.։ Պետք է նրանց հուշարձանները կանգնեցնել. Խնչքան մարդ է հանգստանում և զվարճանում, երբ մատներով պայթացնում է օդային պղպջակներն ու հրճվում պայթող փուչիկների հաճելի ձայներից:
- Սկզբում այն ստեղծվել է որպես պաստառի այլընտրանք, սակայն հետո գտնվել է շատ ավելի օգտակար կիրառություն:
- Օդապղպջակային փաթեթանյութը (ցնցումներ մեղմելու համար) կատարյալ է ցանկացած փխրուն, կոտրվող, զգուշորեն վերաբերվելու կարիք ունեցող իրերի, սպասքի, զգայուն տեխնիկայի, արձանիկների, դեկորատիվ իրերի և մի շարք այլ առարկաների փաթեթավորման համար:
- Այս ունիվերսալ փաթեթավորումն առկա է սպասքի, կահույքի, տեխնիկայի և այլնի տեղափոխմամբ, պահեստավորմամբ և վաճառքով զբաղվող ցանկացած ընկերության պահեստում:
- Այս փաթեթանյութի հանդեպ մարդկանց սերն այնքան մեծ է, որ որոշվել է հունվարի վերջին երկուշաբթի օրը նշել նրա օրը (Bubble Wrap Appreciation Day):
- Օրը նշելու համար ցանկացած նվեր կարող եք հանձնել հենց այս փաթեթավորմամբ, հետո նստել ու միասին տրաքացնել փաթեթավորման ամեն մի պղպջակը։ Կարող եք նաև մրցել, թե ով ավելու շուտ կտրաքացնի իր բաժին պղպջակները։
- Շնորհավորեք ձեր ծանոթներին Պղպջակավոր փաթեթանյութի օրվա բացիկներով (հղումը՝ ամենաներքևում)։
Բոլոր տոների մասին տեղեկացեք՝ անցնելով հետևյալ հղումով։
|