Փետրվարի աստղագուշակը
| |
Բաժին: Ամսվա | Դիտումներ: 3142 | 20:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Ամսվա սկիզբը լուրջ փորձությունների շրջան է, որոնցից միայնակ գլուխ հանելը հեշտ չի լինի: Մի գերագնահատեք ձեր հնարավորությունները, գիտելիքներն ու փորձը: Դուք աջակցության ու խորհուրդների կարիք կունենաք: Աշխատեք հետևել ավանդույթներին ու չխախտել ընդունված կանոնները: Հրաժարվեք բոլոր այն արարքներից, որոնք կարող են վնասել ձեր հեղինակությանը: Հնարավոր են ֆինանսական կորուստներ, անհաջող գնումներ: Այս շրջանում կատարած ներդրումները հազիվ թե շահավետ լինեն: Պետք չէ շտապելով գործնական համաձայնություններ կնքել, կապվել պարտավորություններով: Գործերին անփույթ վերաբերմունքն ու մանրուքների մեջ խորանալ չցանկանալը շատ թանկ կարող են արժենալ: Ամսվա երկրորդ կեսը ավելի հեշտ ու հաջող կլինի: Չի կարելի ասել, որ այդ հատվածում ճակատագիրը ձեզ նվերներ է մատուցելու, բայց ուզածին հասնելու համար տիտանական ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Կենսական էներգիան մեծ կլինի, հեշտությամբ կհաղթահարեք բոլոր խոչընդոտները: Հնարավոր են դրական փոփոխություններ և՛ մասնագիտական ոլորտում, և՛ անձնական հարաբերություններում: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Ձեզ բարենպաստ ամիս է սպասվում, դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի ողջ ամսվա ընթացքում: Ցանկալի է կենտրոնանալ երկարատև նպատակներին հասնելու վրա. այստեղ կարող եք շատ օգտակար բաներ անել: Առաջ շարժվելու ժամանակն է: Սխալներից խուսափել չի հաջողվի, բայց դուք արագ կնկատեք դրանք ու անհապաղ կուղղեք, այնպես որ՝ դրանք մեծ վնաս չեն հասցնի: Ցանկացած հնարավորություն օգտագործեք ինչ-որ նոր բան սովորելու, օգտակար գիտելիքներ ստանալու, արժեքավոր փորձ ձեռք բերելու համար: Ինչքան շատ ժամանակ անցկացնեք այն մարդկանց հոտ, որոնցից կարող եք արժեքավոր ինֆորմացիա ստանալ, այնքան լավ: Անցյալում կմնան պատրանքներն ու մոլորությունները: Հիմա և՛ իրավիճակը, և՛ շրջապատողներին, և՛ ինքներդ ձեզ ճիշտ կգնահատեք, այնպես որ՝ սխալներ չեք անի: Բարենպաստ ժամանակ է նոր հարաբերություններ սկսելու, ինչպես նաև եղած հարաբերություններում դրական փոփոխություններ անելու համար: Ձեր վարքում նույնիսկ ամենափոքր փոփոխություններն էլ բավական կլինեն, որ շատ խնդիրներ մնան անցյալում: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Ամսվա սկզբին ոչ մի կարևոր բան մի պլանավորեք: Այդ օրերը բավականին բարդ են լինելու: Եթե որոշեք նման գործեր ստանձնել, պատրաստ եղեք շատ աշխատել դրանք ավարտին հասցնելու համար: Միայն այդպես կարող եք հաջողության հասնել: Եթե պետք է ինչ-որ մեկի օգնությանը դիմեք, ընտրեք փորձված համախոհներին, հուսալի մարդկանց: Մի վստահեք նրանց, ովքեր համառորեն իրենց ծառայություններն են առաջարկում: Ավելի ուշ կուժեղանան դրական միտումները, իսկ փետրվարի կեսին դրանց ազդեցությունը գերակշռող կլինի: Ձեզ մոտ շատ բան հեշտ կստացվի: Ներդաշնակ կդասավորվեն մտերիմների հետ հարաբերությունները, միշտ կարող եք հույս դնել նրանց աջակցության վրա: Ամսվա վերջին օրերը քիչ թե շատ բարենպաստ կլինեն: Զգուշությունը թույլ կտա խուսափել սխալներից, հաջողությունների հասնել նոր նախաձեռնություններում: Լավ ժամանակ է ուսման, աշխարհայացքը ընդլայնելու և այն մարդկանց հետ շփվելու համար, որոնցից կարող եք օգտակար փորձ ձեռք բերել: Հնարավոր են հաճելի անակնկալներ, հաջող զուգադիպություններ: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Ողջ ամիսը հակասական ու անհարթ կլինի: Հաճախ իրադարձությունները արագ կզարգանան, իրավիճակը կայծակնային արագությամբ կփոխվի ու ձեզ համար շատ դժվար կլինի դրան հարմարվելը: Բոլոր դեպքերում չի կարելի ձեռքերը ծալած նստել ու ձևացնել, թե ոչինչ տեղի չի ունենում. պետք է գործեք: Սկզբում դա դժվար կլինի, հետո կհասկանաք, որ հաջողության հասնելու շանսերը մեծ են, կոգևորվեք ու լավատեսորեն կտրամադրվեք: Աշխատավայրում հետաքրքիր ու կարևոր իրադարձություններ կլինեն: Փորձեք դրանց խելամիտ ու առանց ավելորդ հույզերի արձագանքել: Հենց նման մոտեցումը կնպաստի առաջընթացին: Կարևոր է չմոռանալ նաև անձնական կյանքի մասին, անուշադրության չմատնել ընտանեկան գործերը, շատ լավ կլիներ նաև ժամանակ գտնեիք նախասիրության համար: Այս դեպքում մասնագիտական դժվարությունները աղետալի չեն թվա ու դրանք հաղթահարելն ավելի հեշտ կլինի: Փորձության մի ենթարկեք առողջությունը: Ցանկալի է առողջ կենսակերպ վարել, հրաժարվել վատ սովորույթներից: Հատկապես ուշադիր եղեք կերակրացանկին, քանի որ մեծ է սննդային թունավորումների, ալերգիաների հավանականությունը: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Ամսվա առաջին կեսն օգտագործեք սկսած գործերն ավարտին հասցնելու, վերջակետներ դնելու համար: Պլանները վերանայելու, նպատակների ու դրանց հասնելու եղանակների մասին մտորելու ժամանակ էլ կմնա: Մինչև փետրվարի կեսը ցանկալի է հստակություն մտցնել, քանի որ հետո պրակտիկ գործողությունների ժամանակն է գալու ու մտածելու ժամանակ չեք ունենալու: Ավելի ուշ հնարավոր են խառնաշփոթ ու հուզումներ, չեն բացառվում լուրջ խնդիրները: Այս հատվածում իրավիճակը դուրս կգա վերահսկողությունից, իսկ դա նշանի շատ ներկայացուցիչների կստիպի լուրջ անհանգստանալ: Պայմանների դեմ պայքարելու փորձերը միայն ուժասպառ կանեն: Ստեղծված իրավիճակից կարող եք օգուտ քաղել, եթե հնարամիտ լինեք ու բանեցնեք երևակայությունը: Ամսվա վերջը շատ պատասխանատու շրջան է լինելու: Հնարավոր է՝ սկսեք կյանքում ինչ-որ բան փոխել, ընդ որում՝ որոշ դեպքերում փոփոխություններն արմատական են լինելու: Շատ կարևոր է հետևողական լինել, հետևել կազմած պլանին: Ցանկացած կասկած կխանգարի մտածածն իրագործելուն: Պետք է հաղթահարեք փորձությունները, շատ բան սովորեք, հրաժեշտ տաք ձեր թուլություններին ու մոլորություններին: Արդյունքում ավելի ուժեղ ու անկախ կդառնաք: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Ամսվա մեծ մասը հաջող կլինի, անհանգստության լուրջ պատճառներ էլ չեն լինի: Պետք է մեծ աշխատանք անեք, բայց այն հաճելի ու հետաքրքիր կլինի: Շրջապատողները ավելի շատ կօգնեն, քան կխանգարեն: Նոր գործընկերներ ձեռք կբերեք, կլուծվեն վերջին շրջանում անհանգստացնող հարցերը: Կարող եք կենտրոնանալ կարիերայի վրա: Ավելի բարձր դիրքեր զբաղեցնելու, հեղինակություն ձեռք բերելու հնարավորություն կլինի: Ամիսը հատկապես հաջող կլինի հասարական մասնագիտությունների տեր Կույսերի համար: Նրանք ավելի նշանավոր, հայտնի կդառնան, նոր երկրպագուներ ձեռք կբերեն: Հարթ ու ներդաշնակ կլինեն անձնական հարաբերությունները: Կաշխատեք մտերիմներին ջերմությամբ ու հոգատարությամբ պարուրել, նրանք էլ նույնկերպ կպատասխանեն: Նոր ծանոթությունները շատ հավանական են, չի բացառվում՝ դրանք լուրջ հարաբերությունների սկիզբդ դնեն: Ինչպես էլ որ զարգանան իրադարձությունները, իրավիճակը ձեզ համար ամենալավ ձևով կդասավորվի: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Ամսվա առաջին օրերը արդյունավետ կանցնեն, եթե գործնական տրամադրվեք, պատասխանատու ու լուրջ լինեք: Սա հեշտ հաջողությունների օր չէ, այլ աշխատանքի համար պարգևի, այնպես որ՝ ձեռքերը ծալած նստել ու ճակատագրից նվերներ սպասել պետք չէ: Մի հետաձգեք գործերը: Ինչքան ամիսն առաջ գնա, այնքան շատ դժվարություններ կառաջանան ու բարդ կլինի լուծել ծագած հարցերը և հասնել դրված նպատակներին: Փետրվարի գլխավոր խնդիրն այն է, որ կկորցնեք համախոհներին ու նույնիսկ ընկերներին: Ինչ-որ մեկը կարող է նեղանալ դատարկ բանի պատճառով, մյուսն էլ գլխովին կսուզվի սեփական գործերի մեջ, ինչ-որ մեկն էլ կհավատա բամբասանքներին ու կհիասթափվի ձեզանից: Իրավիճակն ավելի կվատացնի այն, որ կնախընտրեք չնկատել ձեր սխալները, իսկ եթե դրանք ակներև են, չեք շտապի ուղղել: Փոխեք ձեր վարքը և շատ դժվարություններից հետք անգամ չի մնա: Ամսվա վերջը բավականին լարված կլինի հատկապես նրանց համար, ովքեր այդ հատվածում նոր բան կստանձնեն: Այն, ինչ հեշտ ու հասարակ էր թվում, շատ բարդ կլինի, ճանապարհին խոչընդոտներ կառաջանան, որոնք հաղթահարելը շատ դժվար կլինի: Շատ վեճեր ու տհաճ զրույցներ կլինեն: Թույլ մի տվեք, որ դրանք լուրջ կոնֆլիկտի վերաճեն: Ձեզ համար կարևոր մարդկանց հետ ներդաշնակ հարաբերությունները պահպանելու համար պետք է ջանքեր գործադրեք: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Ամիսը հաջող կսկսվի: Նրա առաջին օրերին կարող եք նոր գործեր ու նախագծեր ստանձնել, կարևոր հանդիպումներ ու բանակցություններ անցկացնել, ինչ-որ բան փոխել ձեր կյանքում: Բավականաչափ էներգիա կունենաք ցանկացած խոչընդոտ հաղթահարելու համար: Այս շրջանը շատ բարենպաստ է աշխատանքի տեսանկյունից: Հնարավոր է նշանակալի առաջընթաց գործերում, մասնագիտական աճ: Նշանի որոշ ներկայացուցիչների նոր պաշտոններ կառաջարկեն: Կկարողանաք ձեզ ամենալավ կողմերով դրսևորել: Չնայած գործեր ու հոգսեր շատ կլինեն, ժամանակ կմնա նաև մտերիմների հետ շփվելու համար, նրանք ձեր կողմից ուշադրության պակաս չեն զգա: Ամսվա երկրորդ կեսին ուշադիր եղեք առողջությանը: Չի բացառվում ինքնազգացողության վատացումը, հնարավոր է սրվեն քրոնիկ հիվանդությունները: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Ամիսը լավ կսկսվի, և նրա առաջին կեսին շատ բան կարող եք հասցնել, եթե չծուլանաք ու չվախենաք: Նոր գործեր ու նախագծեր ստանձնելու համար քաջության կարիք կլինի, քանի որ դրանք շատ նշանակալի ու բարդ կթվան: Բայց իրավիճակը հանգիստ գնահատելուց հետո կհասկանաք, որ նպատակին հասնելու համար ամեն անհրաժեշտ բան ունեք: Շատ կարևոր է չկենտրոնանալ մանրուքների վրա: Այս փուլում ձեզանից գլխավորը տեսնելու ունակություն է անհրաժեշտ: Ավելի ուշ կարող եք անցնել մանրուքներին: Օգտակար կլինի կենսափորձը, անցյալի իրադարձությունները հիշելը ձեզ հետ կպահի սխալ քայլերից: Կլավանան մտերիմների հեը հարաբերությունները, կզգաք նրանց աջակցությունն ո հոգատարությունը: Փետրվարի երկրորդ կեսը անհարթ ու անհանգիստ կլինի: Պետք է անընդհատ մի գործից մյուսն անցնեք, շատ դժվար կլինի ամեն ինչ հասցնելը: Հնարավոր են տարաձայնություններ մարդկանց հետ, որոնցից առաջ աջակցություն էիք ստանում: Ձեր սխալները մատնացույց անողներն օր օրի ավելի կշատանան, իսկ ահա լավ խորհուրդ տվողներ ու օգնողներ չեք կարողանա գտնել: Աշխատեք լավատես լինել: Բոլոր դժվարությունները հաղթահարելու ու կարևոր հաղթանակ տոնելու համար բավականաչափ ուժ կունենաք: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Ողջ ամիսը հակասական ու ոչ միանշանակ կլինի, բայց առավելապես բարդ կլինի նրա առաջին կեսը: Լավ է ոչ մի կարևոր բան չնախաձեռնել, բայց եթե իրավիճակը ձեզանից վճռական գործողություններ ու նշանակալի քայլեր պահանջի, աշխատեք ինչպես հարկն է կշռադատել դրանք, գնահատել հնարավոր հետևանքները: Շտապել պետք չէ, իսկ ահա վստահելի մարդկանց հետ խորհրդակցել կարելի է ու անհրաժեշտ է: Ուշադիր եղեք նաև շուրջը կատարվող իրադարձություններին, նույնիսկ եթե դրանք ձեզ հետ ուղղակի կապ չունեն: Դրանք ձեզ հետաքրքիր մտքեր կտան ու հուշող դեր կկատարեն: Մտերիմների հետ հարաբերությունները բարդ կդասավորվեն: Հաճախ դա կապված կլինի նրա հետ, որ պատրանքները կխորտակվեն ու կբացվի ճշմարտությունը: Շատ խնդիրներ լուծելու համար անկեղծ զրույցն էլ բավական կլինի: Ամսվա երկրորդ կեսը հնարավորություն կտա լավ արդյունքների հասնել, բայց միայն նրանց, ովքեր պատրաստ են աշխատել ու չեն սպասում, որ ամեն ինչ իրենց ուզածի նման կդասավորվի: Մասնագիտական սանդուղքով բարձրանալու հնարավորություն կլինի, բայց նոր պաշտոնում միանգամից վստահ չեք զգա ձեզ, հին տեղը վերադառնալու գայթակղություն կլինի: Շատ հնարավոր է՝ ինչ-որ մեկը համառորեն խորհուրդ տա անել դա, բայց հիշեք, որ նա կառաջնորդվի սեփական հետաքրքրություններով: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Փետրվարի սկզբին նոր հնարավորություններ կբացվեն ու հետաքրքիր գաղափարներ կառաջանան, դրական փոփոխություններն այնքան բնական կլինեն, որ նոր իրավիճակում ոչ մի րոպե անհարմարություն չեք զգա: Այս ժամանակը հարմար է գործնական ու ընկերական շփումների, համախոհներ փնտրելու համար: Կարող եք հիշել հին նախասիրությունների մասին ու նորը ձեռք բերել: Երկուսն էլ ձեր կյանք հաճելի պահեր ու դրական հույզեր կբերեն: Որակավորումը բարձրացնելու, գիտելիքներ ու փորձ ձեռք բերելու հնարավորություն կլինի: Դրանք պետք կգան ձեր կարիերայի զարգացման համար: Ամսվա երկրորդ կեսը այնքան էլ հաջող չի լինի: Այդ հատվածում կյանքի բոլոր ոլորտներում դժվարություններ կառաջանան: Մի փորձեք ինքնուրույն պայքարել դրանց դեմ, համախոհներ ու օգնականներ փնտրեք: Մարդիկ, ովքեր պատրաստ են օգնել ձեզ, ձեր կողքին կլինեն, աշխատեք մանրամասն բացատրել, թե ինչ եք ակնկալում նրանցից: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Պատրաստ եղեք պայքարել: Առանց պայքարի ինչ-որ բանի հասնել չի ստացվի: Բացառություն կլինեն ամսվա առաջին օրերը, երբ բարենպաստ միտումների ազդեցությունն ուժեղ կլինի. աշխատեք առավելագույն օգուտ քաղել դրանից: Ինչքան ամիսն առաջ գնա, այնքան շատ խնդիրներ կառաջանան, որոնք անհապաղ լուծում կպահանջեն: Մարդիկ, որոնց վրա սովոր եք հույս դնել, կհիասթափեցնեն ձեզ կամ շատ զբաղված կլինեն օգնության հասնելու համար: Ինչքան շուտ հասկանաք դա ու սկսեք ինքնուրույն գործել, այնքան արագ իրավիճակը դեպի լավը կփոխվի: Ամիսը խնայողություն է պահանջում: Մտածեք՝ ինչպես նվազեցնել ծախսերը, հրաժարվեք ոչ պարտադիր գնումներից: Ֆինանսական հարցերին ճիշտ մոտեցման դեպքում շուտով ձեռքբերումներ կունենաք, որոնց հույսը չունեիք: Անձնական հարաբերություններում պարզություն ու որոշակիություն կմտնի, որոնց կարիքը վերջին շրջանում շատ էիք զգում: Կասկածներին հրաժեշտ տալուց հետո կհասկանաք՝ ինչ սպասել ապագայից և ինչ նախաձեռնել, որ այն երջանիկ լինի և՛ ձեր, և՛ ձեզ համար թանկ մարդու համար: |
|