ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Փետրվարի աստղագուշակը
Բաժին: Ամսվա | Դիտումներ: 4006 | 19:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ամսվա առաջին կեսը շատ արդյունավետ կլինի: Ժամանակը զուր մի վատնեք. աշխատեք, սովորեք, զբաղվեք օգտակար գործերով: Այս շրջանում շատ նախաձեռնություններ հաջող կլինեն, կարող եք անցնել այն գաղափարների իրագործմանը, որոնց բացի ձեզանից ոչ ոք չի հավատում: Չեն բացառվում զարմանալի զուգադիպությունները, հանդիպումները, որոնց հույսը չունեիք: Մարդիկ, որոնց հետ կծանոթանաք մինչև փետրվարի 10-ը, կարող են կարևոր դեր խաղալ ձեր կյանքում:

Ավելի ուշ կգա մի շրջան, որն ավելի հարմար կլինի ինչ-որ լավ ծանոթ, վաղուց ծրագրած բանով զբաղվելու համար: Դուք սովորականից հաճախ կշեղվեք և միայն սկսածն ավարտելու և ցանկացած գործից հնարավորինս լավ գլուխ հանելու սովորույթը կօգնի ձեզ սխալներ չանել: Շատ Խոյերի համար առաջին պլանում կհայտնվի անձնական կյանքը: Հենց այդ ոլորտում էլ տեղի կունենան ամենահաճելի իրադարձությունները:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ստիպված եք լինելու երկար մտորել: Փետրվարը տարօրինակ նորություններ, հակասական տեղեկատվություն կբերի, որոնք պետք է ստուգել և ցանկալի է՝ ոչ մեկ անգամ: Լսեք ինտուիցիայի ձայնին. հենց նրա հուշումները ձեզ հետ կպահեն հակասական արարքներից և կօգնեն խուսափել տհաճություններից: Ոչ միանշանակ կդասավորվեն գործնական հարաբերությունները. դժվար կլինի հասկանալը, թե ովքեր են ձեր կողմից, իսկ ովքեր՝ ոչ: Անձնական հարաբերություններում նույնպես ամեն ինչ հարթ չի լինի, բայց դուք գոնե կհասկանաք՝ ինչ է պետք անել իրավիճակը դեպի լավը փոխելու համար:

Կարող են փոխվել առաջնահերթությունները: Օրինակ՝ այն Ցուլերը, որոնք նախկինում առաջին տեղում դնում էին աշխատանքն ու մասնագիտական ձեռքբերումները, կհասկանան, որ կյանքում ավելի հետաքրքիր բաներ էլ կան: Չի բացառվում՝ մոտ ապագայի ծրագրերը փոխվեն: Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են դասավորվում մտերիմների հետ հարաբերությունները: Այստեղ կարող եք շատ բան դեպի լավը փոխել, ճիշտ է՝ ոչ միանգամից:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Նկատի ունեցեք, որ ոչ ամեն ինչ, ինչ փետրվարին ճիշտ կթվա, իրականում էլ ճիշտ կլինի: Լավ է չշտապեք ո՛չ եզրակացությունների, ոչ էլ որոշումների հարցում, քանի որ սխալվելու հավանականությունը մեծ է: Իրավիճակից գլուխ հանելու համար ժամանակ է պետք: Շրջապատողների խորհուրդները հաճախ կշեղեն, քան կօգնեն: Այնպես որ՝ լավ է հենվեք սեփական գիտելիքների, փորձի և առողջ բանականության վրա:

Կուզենաք ամեն ինչում կարգուկանոն հաստատել, բայց հաճախ ստիպված եք լինելու կողմնորոշվել քաոսում: Կարևոր կլինի գործողություններում գոնե մի փոքր հետևողական լինելը. դա հնարավորություն կտա հրաշալի արդյունքների հասնել կարևոր գործերում, հաջողությամբ ավարտին հասցնել մասշտաբային նախագծերը:

Հարթ չեն դասավորվի մտերիմների հետ հարաբերությունները, ամեն անգամ հեշտ չի լինի ընդհանուր լեզու գտնելը: Պատրաստ եղեք խոստովանել ձեր սխալները. հիմա ավելի վատ բան չի լինի, քան ձեր մոլորությունների մեջ համառություն դրսևորելը: Փետրվարը լավը կլինի նրանով, որ ավելի վաղ գործած սխալները ուղղելու իրական շանս կընձեռի:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Փետրվարը հրաշալի ժամանակ է ամեն ինչից գլուխ հանելու համար: Հնարավոր է՝ դուք կյանքի իմաստի պատասխանը չգտնեք, բայց կկարողանաք ճիշտ դնել առաջնահերթությունները, կհասկանաք, թե ինչի եք ուզում հասնել և ինչպես դա անել: Կասկածներն ու տագնապները կարելի է թողնել անցյալում. ինքնավստահություն կհայտնվի, որն էլ անհրաժեշտ կլինի հաջողության հասնելու համար:

Շրջապատողները կլսեն ձեր կարծիքը, հաճախ կհետևեն ձեր խորհուրդներին: Մարդիկ, որոնք նախկինում ձեզ թերագնահատում էին, կհասկանան, որ սխալվել են: Չի բացառվում՝ ոչ վաղ անցյալի մրցակիցները ուզենան ձեր կողմն անցնել: Հիմա դուք կարող եք ընտրել, թե ում հետ և ինչ տեսակի հարաբերություններ պահպանել: Ինքներդ ձեզ մի ստիպեք շփվել մարդկանց հետ, որոնք հակակրանք են առաջացնում, նույնիսկ եթե այդ հակակրանքի պատճառները ձեզ հայտնի չեն:

Հաջողությամբ կլուծվեն ֆինանսական և ունեցվածքի հետ կապված հարցերը: Որոշ Խեցգետիններ կկարողանան մեծացնել եկամուտները, մյուսները կհասկանան, թե ինչ է պետք անել դրա համար ու ընտրված ուղղությամբ առաջին քայլերը կանեն:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Փետրվարին շատ Առյուծների կտիրի անհանգստությունը, որի պատճառը հասկանալի չի լինի ո՛չ նշանի ներկայացուցիչներին, ո՛չ էլ շրջապատողներին: Անիմաստ տագնապներից հեռանալուն կօգնեն օգտակար գործերը, թեկուզ՝ ամենահասարակները: Այնպես որ՝ ձեզ համար պիտանի զբաղմունքներ գտեք ու աշխատեք դրանց առավելագույն ժամանակ հատկացնել:

Հաճախ լավատեսորեն տրամադրվելուն կօգնեն հին ընկերների հետ շփումները: Նրանք կիմանան, թե ինչպես կարելի է շեղել ձեզ վատ մտքերից ու բարձրացնել ձեր տրամադրությունը: Ավելորդ չի լինի հին նախասիրության մասին հիշելը: Պայմանների փոփոխությունն էլ կօգնի: Պարտադիր չէ աշխարհի ծայրը գնաք, բավական կլինի պարզապես միապաղաղությունից շեղվելու համար նոր վայրում լինել:

Փետրվարը առատաձեռն կլինի ուշադրության նշաններով և նվերներով: Բարենպաստ շրջան է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Կհաջողվի շատ ժամանակ անցկացնել սիրելի մարդու հետ, և դուք կհասկանաք, որ իսկապես մոտ եք իրար:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ամիսը բավական անհարթ կլինի: Հուզական դաշտն անկայուն կլինի, տրամադրությունը հաճախ կփոխվի, և դա կազդի ձեր արարքների և որոշումների վրա: Աշխատեք արդեն փետրվարի առաջին օրերին որոշակիություն մտցնել ամսվա ծրագրերում. ավելորդ չի լինի պարտադիր գործերի ցուցակ կազմելը: Հիմա դուք սովորականից շատ հակված կլինեք ցրված լինել, ինչ-որ բան կմոռանաք կամ իրար կխառնեք:

Կենցաղային խնդիրների լուծումը ժամանակատար կլինի: Հնարավոր են ծախսեր՝ կապված կենցաղը կազմակերպելու, տեղափոխության հետ: Ձեզ դուր կգա գեղեցիկ և օգտակար իրեր գնելը, կահույք, կենցաղային տեխնիկա, ինտերիերի մասեր ընտրելը: Բայց այդ ամենի վրա հնարավոր է ավելի շատ գումար ծախսեք, քան ծրագրել էիք: Լավ է պահի ազդեցության տակ խոշոր գնումներ չանեք: Ինքներդ ձեզ մտածելու համար ժամանակ տվեք:

Կարևոր կլինի մտերիմներին ուշադրություն հատկացնելը: Ժամանակ գտեք անկեղծ զրույցների, համատեղ հանգստի և ընդհանուր գործերի համար:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Աշխատեք: Այս ամիսը կարող է չափազանց արդյունավետ լինել, բայց դուք չպետք է ձեռքերը ծալած նստեք: Չի բացառվում՝ ստիպված լինեք արտաժամյա աշխատել կամ անձնապես զբաղվել այն գործերով, որոնք սովորաբար ուրիշներին եք հանձնարարում: Նոր առաջադրանքներ կլինեն: Չի բացառվում՝ ստիպված լինեք վերանայել սովորական դարձած գրաֆիկն ու դրանում նշանակալի մշակումներ անել: Ինչքան շուտ դա անեք, այնքան հեշտ կլինի նոր ռեժիմին հարմարվելը:

Հավանական են ինչ-որ փոփոխություններ տանը, իրադարձություններ, որոնք կազդեն ձեր ընտանիքի կյանքի վրա: Այդ ամենը ձեզ օգուտ կտա, չնայած՝ սկզբում կասկածելու եք դրանում: Կարևոր կլինի ձեզ հոգեհարազատ մարդկանց աջակցությունը: Վատ մի զգացեք դիմել նրանց, ում վստահում եք:

Ֆինանսական պատկերը ոչ միանշանակ է: Մի կողմից՝ հնարավոր են չծրագրված նշանակալի ծախսեր: Մյուս կողմից էլ՝ դրամական մուտքերը բավարար կլինեն: Ստացած գումարը խելամիտ տնօրինեք և դատարկ գրպանով չեք մնա:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Փետրվարին հեշտ չի լինելու, բայց հետաքրքիր կլինի: Աստղերը ձեր առաջ բարդ խնդիրներ կդնեն: Դրանք լուծելով՝ շատ բան կսովորեք: Ամեն ինչ չէ, որ միանգամից կստացվի, բայց դուք համառ կլինեք և սկսածը կիսատ չեք թողնի. հաճախ օգնության կհասնեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում:

Հիմա շատ բան կարող է փոխվել և՛ մասնագիտական ոլորտում, և՛ անձնական կյանքում, և՛ ձեր սովորույթների մեջ: Կարևոր կլինի իրադարձությունները չշտապեցնելը: Հաճախ ավելի շահեկան կլինի սպասելն ու դիտելը, թե ինչպես ամեն ինչ կդասավորվի, քան ուժերը վատնելը՝ փորձելով իրավիճակն առնել հսկողության տակ:

Մանրուքներում կարող եք լսել խորհուրդները, իսկ ահա այնտեղ, որտեղ խոսքն իսկապես կարևոր բանի մասին կլինի, բոլոր որոշումներն արժե ինքնուրույն ընդունել: Թույլ մի տվեք, որպեսզի շրջապատողները շեղեն ձեզ: Դուք ավելի համարձակ ու վճռական եք նրանցից, ովքեր փորձում են ձեզ վրա փաթաթել իրենց վախերը:

Հավանական են հաջող զուգադիպություններ, անսպասելի իրադարձություններ, որոնք շատ օգտակար կլինեն մասնագիտական տեսանկյունից կամ կօգնեն մեծացնել եկամուտները:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Գործել է պետք: Պետք է խոստովանել, որ հիմա դրա համար լավագույն տրամադրության մեջ չեք լինի. հիմա ավելի շատ հակված կլինեք ծուլանալ, ամեն ինչ հետաձգել, հաջողակ լինելու վրա հույս դնել այնտեղ, որտեղ արժեր սեփական անձի վրա հենվել: Ավելի ակտիվ դիրք գրավեք, և փետրվարը շատ հաջող կդասավորվի, հնարավորություններ կբացի, որոնց մասին նախկինում միայն երազել կարող էիք:

Նոր համախոհներ գտնելու հնարավորություն կունենաք. շուտով նրանք ձեր իսկական ընկերները կդառնան: Ընդհանրապես՝ փետրվարին ցանկացած բնույթի երկարատև հարաբերություններ կարող են սկսվել: Նույնիսկ պատահական հանդիպումը կարող է ձեր կյանքում կարևոր դեր խաղալ:

Լավ է նոր բան ստանձնեք, փորձարկումներ անեք: Ինչքան շատ հնարավորություններ ունենաք՝ կիրառելու ձեր տաղանդները, իրագործելու ստեղծագործ պոտենցիալը, այնքան լավ կզգաք ձեզ: Ձեր հաղթանակները հաճախ կնկատեն մարդիկ, որոնք նախկինում բացառապես սեփական գործերով էին հետաքրքրվում: Չի բացառվում՝ շուտով նրանցից հետաքրքիր առաջարկներ ստանաք:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ձեզ շատ բարենպաստ ամիս է սպասվում: Փետրվարը նոր հնարավորություններով, հաճելի անակնկալներով, ուրախության առիթներով լի կլինի: Այն հաստատ ձանձրալի չի անցնի, բազում բաներ կլինեն, որոնց կուզենաք ժամանակ տրամադրել: Դուք հաճույքով կսովորեք այն, ինչը գոնե տեսականորեն կարող է պետք գալ, և այն ամենը, ինչ կիմանաք, շուտով իսկապես օգտակար կլինի:

Մտերիմների հետ հեշտությամբ լեզու կգտնեք. նրանք ձեզ շատ լավ կհասկանան, ընդառաջ կգան ձեզ, հոգ կտանեն ձեր բարեկեցության մասին: Եթե աջակցության կարիք զգաք, անպայման կստանաք այն: Չեն բացառվում նշանակալի դրական փոփոխությունները սիրելի մարդու հետ հարաբերություններում: Լրիվ պարզ կդառնա, որ տարաձայնությունների ու վեճերի պատճառներ չկան, իսկ ահա իրար ուրախացնելու հնարավորություններ ու ցանկություն շատ կա:

Նշանակալիորեն դեպի լավը կփոխվի ֆինանսական վիճակը: Չի բացառվում՝ նոր աղբյուրից գումար ստանաք կամ վերադարձնեն հին պարտքերը: Հավանական են աշխատանքի հետաքրքիր առաջարկներ:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Փետրվարի սկզբին ժամանակը զուր մի վատնեք: Ամսվա առաջին օրերը հրաշալի են նոր նախաձեռնությունների, անսովոր ու բարդ գաղափարները իրագործելու համար: Նոր հնարավորություններ կբացվեն, դուք աջակցություն կստանաք, որի հույսը չունեիք: Ձեզ կպակասի միայն ինքնավստահությունը: Ինչքան քիչ կասկածեք հաջողության վրա, այնքան մեծ կլինի դրան հասնելու հավանականությունը:

Ամսվա կեսը հագեցած կլինի: Գործերն ու առաջադրանքները կշատանան, կարևոր կլինի առաջնահերթությունները ճիշտ դնելը: Հազիվ թե կարողանաք հասցնել անել ուզածը: Ճիշտ է, շատ Ջրհոսների օգնության կհասնեն հին ծանոթները: Մտածեք, թե ինչ խնդրանքներով կարող եք նրանց դիմել:

Ամսվա վերջը հանգիստ կանցնի: Չի բացառվում՝ այդ հատվածում լավ հանգստանալու, պայմանները փոխելու, հետաքրքիր վայրերում լինելու հնարավորություն ունենաք: Այդ շրջանը բարենպաստ է ստեղծագործելու համար: Հնարավոր է՝ ձեզ մոտ տաղանդներ հայտնաբերեք, որոնց մասին նախկինում չէիք էլ կռահում:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Դուք ինքնավստահություն ձեռք կբերեք, որի կարիքը ունեիք, ոգևորությամբ կստանձնեք նոր գործերը: Հաճախ անկեղծ հետաքրքրվածությունն ու համառությունը հաջողության կեսը կլինեն: Երկրորդ կեսը կապահովեն մարդիկ, որոնց դուր կգան ձեր գաղափարները. հիմա հեշտությամբ հրաշալի օգնականներ կգտնեք, որոնք ձեզանից քիչ հետաքրքրված չեն լինի ձեր ծրագրերի իրագործմամբ:

Այս ժամանակահատվածը հարմար է նոր բան սովորելու համար: Դուք շատ բան ոտքի վրա կյուրացնեք, կմտապահեք այն ամենը, ինչը գոնե տեսականորեն կարող է պետք գալ: Ձեր հետաքրքրասիրությունը շատ դուր կգա շրջապատողներին, շատերը հաճույքով ձեզ հետ կկիսվեն օգտակար փորձով:

Կարող են և՛ ընկերական հարաբերություններ, և՛ սիրային պատմություններ սկսել: Դուք միանգամից չեք հասկանա, թե ինչ կարևոր դեր է ձեր կյանքում խաղում նոր ծանոթը:

Փետրվարը հարմար ժամանակ է ոչ մեծ փոփոխությունների համար, որոնց կարող են հետևել ավելի նշանակալի փոփոխությունները: Եթե դա ուզենաք, իհարկե:

Բաժին: Ամսվա | Դիտումներ: 4006 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/4