ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Փետրվարի աստղագուշակը
Բաժին: Ամսվա | Դիտումներ: 8381 | 15:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի: Հաճախ իրավիճակներ կստեղծվեն, որոնք զգուշություն, շրջահայացություն, հստակ հաշվարկված, ճշգրիտ գործողություններ կպահանջեն: Արագ անհրաժեշտ արդյունքին հասնել չի ստացվի: Որոշ Խոյեր կհասկանան, որ իրենց հին երազանքները մոտ ժամանակներս հազիվ թե իրականանան, և դա իսկապես ցավալի կլինի:

Շրջապատողների հետ շփումները դժվարությամբ կտրվեն: Հիմա ամեն մեկն իր ձևով ամեն ինչ կընկալի, երբեմն կթվա, թե խելամիտ մարդիկ ակնհայտ բաները չեն հասկանում, երբեմն էլ ինքներդ չեք հասկանա այն, ինչ ուրիշներին հասարակ բան է թվում: Հենց նման իրավիճակներում կարևոր կլինի ինքնատիրապետումը պահպանելը, հակառակ դեպքում փոխադարձ դժգոհություններն ու վիրավորանքները վերջնականապես կսպանեն խելամիտ երկխոսություն վարելու հույսը:

Չնայած այս ամենին, փետրվարը մեծ հաջողության հասնելու շանս կտա, բայց միայն նրանց, ովքեր պատրաստ են շատ աշխատել ու մյուսներից աջակցություն չակնկալել, ժամանակը դժգոհելու ու աշխարհի ոչ իդեալական լինելու մասին ափսոսանքների վրա չծախսել:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Իրադարձությունները մի շտապեցրեք: Փետրվարը հանգիստ, նույնիսկ՝ դանդաղ ամիս է լինելու: Գործերը կանգ կառնեն, անընդհատ ստիպված եք լինելու ինչ-որ մեկին սպասել, ուղղել ուրիշների սխալները, օգնել նրանց, ովքեր խճճվել են, պատահաբար կամ կանխամտածված ձևով ամեն ինչ փչացրել են: Դուք խելամիտ կլինեք, կզբաղվեք ընթացիկ խնդիրների լուծմամբ ու ժամանակ չեք վատնի անիմաստ մտորումների վրա, թե ամեն ինչ կարող էր այլ կերպ լինել:

Փետրվարը շփումների տեսանկյունից ոչ միանշանակ կլինի: Մի կողմից՝ դեպի ձեզ կձգտեն ամենատարբեր մարդիկ, և դա շատ հաճելի կլինի: Մյուս կողմից էլ՝ չի լինի մեկը, որի հետ կարող եք ի սրտե զրուցել: Հենց այս պատճառով կգնահատեք նրանց, ովքեր իսկապես հասկանում են ձեզ, կիսում են ձեր հետաքրքրությունները: Նման մարդկանց հետ արժե ավելի շատ ժամանակ անցկացնել:

Կենսական պոտենցիալը կնվազի: Դուք արագ կհոգնեք, ավելի շատ հանգստի կարիք կունենաք, երբեմն ոտքի վրա կքնեք: Օգտակար կլինեն բուժիչ ու ամրապնդող պրոցեդուրաները:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Կգերակշռի դրական միտումների ազդեցությունը: Դա կզգացվի նույնիսկ այն ժամանակ, երբ դժվարություններ առաջանան: Դուք դրանցից համեմատաբար արագ գլուխ կհանեք, չեք կորցնի հաջողության հանդեպ վստահությունը: Ճանապարհին այնպիսի խոչընդոտներ չեն առաջանա, որոնք չկարողանաք հաղթահարել:

Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնք լրիվ անսպասելի, բայց հաճելի կլինեն: Աշխատանքի մեջ հաջողությունը կայցելի նրանց, ովքեր վերջին շրջանում դրա հույսը չունեին: Վերջապես ձեզ ըստ արժանվույն կգնահատեն: Չեն բացառվում հետաքրքիր առաջարկները, որոնք շատ շահավետ կլինեն ֆինանսական տեսանկյունից:

Փետրվարի երկրորդ կեսը հաճելի կլինի: Այդ հատվածում դրական միտումների ազդեցությունը զգալի կլինի և՛ գործնական ոլորտում, և՛ անձնական հարաբերություններում, և՛ մյուս ոլորտներում: Կարող են իրականանալ վաղեմի ցանկությունները:



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Պատրաստ եղեք, որ փետրվարի առաջին կեսին հաճախ ստիպված եք լինելու ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի դեմ պայքարել: Դա հոգնեցուցիչ կլինի, հատկապես՝ հուզական պլանում: Լավատեսությունն ու կենսուրախությունը պահպանելը դժվար կլինի այն ժամանակ, երբ անընդհատ դավաճանության կսպասեք: Նույնիսկ այն, որ շատ լարված իրավիճակներից հաղթանակով դուրս կգաք, այնքան էլ չի ոգեշնչի: Ավելի շատ հանգստություն, վաղվա օրվա համար վստահություն կուզենաք: Բայց մինչև ամսվա կեսը դրա հույսը չունենաք:

Փետրվարի երկրորդ կեսը առատաձեռն կլինի հաճելի անակնկալների մասով, բայց դա չէ գլխավորը: Ձեզ համար ավելի կարևոր կլինի այն, որ վերջապես ձեր ջանքերը կպարգևատրվեն: Հաճելի կլինի գիտակցելը, որ դրանք զուր չեն անցել: Մարդիկ, ովքեր նախկինում թերագնահատում էին ձեզ, կփոխեն իրենց կարծիքը: Իսկ նրանք, ովքեր վերջերս նեղացրել էին ձեզ, կփորձեն քավել իրենց մեղքը:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Փետրվարին նպատակին հասնելու համար պետք է մեծ ջանքեր գործադրեք: Դա վերաբերում է կյանքի բոլոր բնագավառներին: Թուլանալ չի կարելի, նույնիսկ եթե թվում է, թե հաջողությունն արդեն համարյա ձեր ձեռքերում է: Ցավոք, հիմա ճանապարհին ցանկացած պահի կարող են խոչընդոտներ առաջանալ, օրինակ, հենց այն պահին, երբ դա ամենից քիչն եք սպասում:

Հիշեք, որ ուրիշների փորձը շատ օգտակար կլինի: Մայիսի սկզբին կուզենաք մերժել բոլոր խորհուրդները. ձեզ միայն սեփական տեսակետը ճշմարիտ կթվա: Բայց եթե լսեք, թե ինչ են ասում մյուսները, ապա ուժեր կխնայեք, կխուսափեք սխալներից, որոնք ուղղելը հեշտ չէր լինելու:

Դանդաղ, բայց դեպի լավը կփոխվի իրավիճակը անձնական հարաբերություններում: Մարդկանց ավելի ու ավելի դուր կգաք: Փետրվարի առաջին օրերին սկսված հարաբերությունները շուտով լուրջ բնույթ կստանան: Կարևոր չէ, թե ինչ հարաբերությունների մասին է խոսքը՝ ընկերական, սիրային, թե գործնական:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հակասական, երբեմն դժվար, բայց խոստումնալից ամիս է: Հնարավոր է՝ ստիպված լինեք պայքարել ուժեղ մրցակիցների կամ անբարենպաստ պայմանների դեմ: Երկու դեպքում էլ շատ կարևոր կլինեն ինքնատիրապետումն ու ճիշտ ժամանակին ուժերը հավաքելու, վճռական քայլ անելու ունակությունը: Դուք կփորձեք վերահսկել ձեր կյանքը, տհաճությամբ թույլ կտաք ղեկավարել ձեզ նույնիսկ նրանց, ովքեր դրա իրավունքն ունեն:

Հաջողությունները հավանական են այնտեղ, որտեղ երևակայություն, վառ արտահայտված անհատականություն է պահանջվում: Միապաղաղ գործերը կնյարդայնացնեն, բացի այդ, դրանք սովորականից շատ կլինեն: Հաճախ կուզենաք շեղվել: Աշխատեք ձեր ազատ ժամանակը վառ տպավորություններով լցնել: Դրա համար պարտադիր չէ աշխարհի ծայրը գնաք:

Մտերիմները ձեզ լավ կհասկանան, և դա հիմա շատ կարևոր կլինի: Հենց նրանց աջակցության շնորհիվ ոչ միայն կհաղթահարեք դժվարությունները, այլև ձեզ ավելի վստահ ու հանգիստ կզգաք:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Փետրվարի սկիզբն անհանգիստ կլինի, բայց այնքան էլ վատը չի լինի: Այդ հատվածում շատ բան պետք է անեք: Եթե առաջնահերթությունները ճիշտ դնեք, ամենաբարդ գործերը մինչև ամսվա կեսը կկարողանաք ավարտել: Պետք է միաժամանակ մի քանի հարց լուծեք: Դա հեշտ չի լինի, բայց դուք ուշադիր կլինեք, կփորձեք ոչինչ աչքաթող չանել: Հաճախ կօգնեն մարդիկ, որոնց ժամանակին կարևոր ծառայություններ եք մատուցել:

Ամսվա կեսից կսկսվի ավելի բարդ շրջանը: Սկզբում ստիպված եք լինելու զբաղվել հին սխալներն ուղղելով, ընդ որում՝ այն սխալները, որոնց մասին ձեզ թվում էր ոչ ոք չի կռահել: Չի բացառվում՝ տեղեկատվությունը, որը փորձում էիք թաքցնել, բոլորին հայտնի դառնա: Հավանական են տհաճ հանդիպումներ մարդկանց հետ, ովքեր ժամանակին ձեզ ցավ են պատճառել: Նրանց հետ շփվելը հեշտ չի լինի, չնայած՝ դուք կփորձեք հարթել սուր անկյունները:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Փետրվարը վատ ամիս չի լինի, բայց հոգնեցուցիչ կանցնի: Ստիպված եք լինելու շատ աշխատել, ջանքեր գործադրել, բարդ իրավիճակից ելք գտնել: Դուք կփորձեք հանգստություն ու կենսուրախություն պահպանել, բայց դա անել միշտ չի ստացվի: Երբեմն բացասական հույզերը կհաղթեն առողջ բանականությանը, և նման դեպքում կասեք կամ կանեք մի բան, ինչի մասին ստիպված կլինեք զղջալ:

Հնարավոր են խնդիրներ այն մարդկանց հետ հարաբերություններում, որոնց հետ նախկինում հրաշալի լեզու եք գտել: Ամեն ինչ կկարողանաք ուղղել: Ներդաշնակությունը կվերադարձնեք, կրկին կկարողանաք ընդհանուր լեզու գտնել, բայց դա սպասվածից մեծ ջանքեր կպահանջի:

Կարող եք նշանակալի հաջողության հասնել գործերում: Երբեմն ինքներդ էլ կզարմանաք, թե ինչ լավ է ձեզ մոտ ստացվում լուծել խնդիրները, որոնք առաջին անգամ եք ստանձնում: Տեղին կհիշվի այն, ինչ վաղուց եք իմացել: Չի բացառվում՝ հաջողվի ամրապնդել մասնագիտական դիրքերը կամ բարձրանալ կարիերայի սանդուղքով:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ամեն ինչ լավ կընթանա, չնայած՝ դուք երբեմն կկասկածեք դրանում: Ծագած որոշ խնդիրներ առաջին հայացքից չափազանց լուրջ կթվան, բայց ժամանակ կանցնի և դուք հասարակ լուծում կգտնեք, հետո ինքներդ էլ կզարմանաք, որ առաջ դրանից չէր հաջողվել գլուխ հանել: Կարող եք առաջընթացի հասնել գործերում: Մյուսները գոհ կմնային, բայց դուք անընդհատ կմտածեք, որ ավելին կուզենայիք: Տրամադրությունը կլավանա, եթե ավելի համեստ լինեք ձեր ցանկությունների մեջ: Իսկ հնարավորությունների իրական գնահատականը կօգնի չստանձնել այն, ինչը դեռ ձեր ուժերի սահմաններում չէ:

Չի բացառվում՝ հնարավորություն ունենաք վերադառնալ հին գործերին ու նախագծերին, որոնք ձեզ շատ հետաքրքրում էին: Որոշ Աղեղնավորներ կկարողանան վերականգնել հին գործնական կամ անձնական կապերը: Բոլոր դեպքերում մի փորձեք վերադառնալ անցյալին, այլ կենտրոնացեք այն հնարավորությունների վրա, որոնք կբացվեն հիմա:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ողջ փետրվարը հիշեք, որ հիմա հնարավորություն ունեք ինչ-որ կարևոր բան իրագործել, անել այն, ինչի համար երկար կհպարտանաք: Հնարավոր են անսովոր բացահայտումներ, մտքի փայլատակումներ: Որոշ Այծեղջյուրների իրադարձություններ են սպասվում, որոնցից հետո կյանքը նորովի կընթանա:

Բայց ստեղծված իրավիճակը ամբողջությամբ օգտագործելու համար պետք  է գործեք ու նախաձեռնող լինեք: Լավ ժամանակների մի սպասեք, մի մտածեք, որ ամեն ինչ ինքն իրեն է լինելու: Պետք է մտածեք ու գործեք, համառություն ցուցաբերեք, աշխատեք հնարավորինս արագ ստանալ ուզածը: 

Կյանքի հանդեպ ակտիվ ու ստեղծագործ մոտեցումը ձեզ գրավիչ կդարձնի: Շատերը կուզենան ձեզ ավելի լավ իմանալ: Արժե ընտրողաբար մոտենալ կապերին, հատկապես եթե խոսքն անձնական հարաբերությունների մասին լինի: Դեպի ձեզ կձգտեն ամենատարբեր մարդիկ, բայց պետք չէ գործ ունենալ նրանց հետ, ովքեր փորձում են ձեզ օգտագործել ի շահ սեփական հետաքրքրությունների:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Եթե փետրվարի համար բարդ, մասշտաբային ու կարևոր բան եք մտածել, նկատի ունեցեք, որ ստիպված եք լինելու ուզած արդյունքին հասնելու համար մեծ ջանքեր գործադրել: Պայմանները լավագույնս չեն դասավորվի: Չի բացառվում՝ ստիպված լինեք մարտի բռնվել ուժեղ ու խորամանկ մրցակցի դեմ, կոնֆլիկտային իրավիճակներում պաշտպանել ձեր հետաքրքրությունները: Այդ ամենը հոգնեցուցիչ կլինի, բայց զուր չի լինի: Ամսվա վերջին դուք, հավանական է, հասնեք ավելիին, քան ակնկալում էիք:

Շրջապատողների հետ հարաբերությունները հեշտ չեն լինի, բայց ամենասուր անկյունները կկարողանաք հարթել: Երբեմն ներդաշնակ շփումներին կխանգարեն կասկածները, խանդը, անիմաստ տագնապը: Կարևոր է ժամանակին պարզել ամեն ինչ, խուսափել չասված բաներից: Միշտ չէ, որ զրույցների ժամանակ, որոնք ստիպված եք լինելու վարել, ճիշտ տոն կընտրեք:

Փետրվարին շատ Ջրհոսների մեծ ծախսեր են սպասվում: Կուրախացնի այն, որ գումարը բացառապես պիտանի իրերի վրա կծախսեք:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ամսվա սկզբին շատ բան կախված կլինի ձեր տրամադրությունից ու հուզական վիճակից: Շատ կարևոր կլինի խելամտությունը, լավատեսությունն ու ինքնավստահությունը պահպանելը: Հենց դրանք կորցնեք, կսկսեք ասել ու անել այն, ինչի մասին շուտով կզղջաք: Շատ Ձկներ հակված կլինեն թերագնահատել իրենց հնարավորություններն ու կարողությունները, հրաժարվել առաջարկներից, որոնք արժեր ընդունել:

Օր օրի ավելի շատ հնարավորություններ կբացվեն: Պետք է վճռական լինեք, ժամանակը զուր չվատնեք: Հնարավորություն կունենաք անել այն, ինչ վաղուց էիք ուզում անել: Չեն բացառվում դրական փոփոխությունները մասնագիտական ոլորտում: Եկամուտներն էլ կարող են աճել, բայց այստեղ խոսքը հեշտ փողերի մասին չի լինի: Ստիպված եք լինելու շատ աշխատել:

Հնարավոր են ուժեղ հուզական ապրումներ, իսկական ցնցումներ: Որոշ Ձկներ անսովոր փորձ ձեռք կբերեն, որը երկար կհիշեն:

Բաժին: Ամսվա | Դիտումներ: 8381 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/9