Փետրվարի 8-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1392 | 21:00 | |
Փետրվարի 8-ը կիսում են լուսնային 4-րդ ու 5-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է, իսկ 17:33-ից՝ Խոյի: Լուսնային 4-րդ օրը, որը ձգվում է մինչև 09:50-ը, լավ է անցկացնել միայնության մեջ ու շտապողական որոշումներ չընդունել: Սկզբում ամեն ինչ ինչպես հարկն է կշռադատեք: Բարենպաստ է առևտուր անելն ու զբոսնելը: Խուսափեք ծառ կտրելուց ու ծաղիկներ պոկելուց: Լուսնային 5-րդ օրը, որը սկսվում է 09:50-ից, սկզբունքները ու մարդկանց պաշտպանելու օր է: Կարող եք օրը ճանապարհին անցկացնել: Մեծ ուշադրություն դարձրեք սննդին, ոչնչից մի հրաժարվեք, ձեզ սովի մի մատնեք, բայց շատակերությամբ էլ մի զբաղվեք: Այսօր արևային 25-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Օրը կապված է ներդաշնակության, բարության, նվիրվածության հետ: Խորհուրդ է տրվում լինել տանը, զբաղվել երեխաներով ու կենդանիներով, հաշտվեք, եթե վիճել եք, մի խուսափեք սիրո դրսևորումներից: Սա պարտքերը մարելու, ներելու օր է: Կարող եք օգնել կարիքավորներին: Խորհուրդ չի տրվում նոր գործեր սկսել, բայց կարող եք ուղի ընտրել ձեզ համար: Խուսափեք կենդանական սննդից: Երազները կշիռ կունենան, եթե կոնկրետ լինեն ու արագ կիրականանան, եթե վառ լինեն: |
|