Փետրվարի 7-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1429 | 21:00 | |
Փետրվարի 7-ը կիսում են լուսնային 14-րդ ու 15-դ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է: Լուսնային 14-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 14:40-ը, ֆիզիկական աշխարհում իրական գործողությունների օր է: Ինքնակատարելագործման նոր փուլեր սկսելու ժամանակն է: Այսօր մարդու մոտ երրորդ աչք կբացվի, այնպես որ՝ ցանկացած լուրջ գործի սկիզբ պետք է տեղափոխել լուսնային 14-ր օրվան: Եթե կորցնեք այն, կկորցնեք ամիսը: Բարենպաստ է ճամփորդելը, խաղալը, կոմերցիայով, կարևոր գլոբալ գործերով զբաղվելը, աշխատանքը փոխելը, սովորելն ու կարդալը, ֆիզիկական աշխատանք անելը: Անբարենպաստ է տեսողությունը ծանրաբեռնելը: Օրվա հիվանդություններն արագ ու հեշտ կանցնեն: Խորհուրդ է տրվում օրգանիզմը մաքրել թույներից ու մնացորդներից: Հոգեկանն այսօր ծանրաբեռնված կլինի, հնարավոր են տրամադրության տատանումներ: Լուսնային 15-րդ օրը, որը սկսվում է 14:40-ից, մարմնական գայթակղությունների օր է, այնպես որ՝ պետք է ձեր մեջ չափավորություն զարգացնեք: Օգտակար կլինի արդարությունը պաշտպանելը: Լուսնային 15-րդ օրը տեսած երազը ողջ ամսվա համար կշիռ կունենա: Բարենպաստ է ծուլության դեմ պայքարելը, համեստ լինելը: Անբարենպաստ է վիճելը, նվերներ ընդունելը, ընտանեկան խնդիրները լուծելը: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է: Այսօր արևային 24-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Ուշադիր եղեք ինքներդ ձեզ ու աշխարհին: Այսօր իմունիտետը փորձության կենթարկվի. որքան մաքուր լինեք, այնքան հեշտ կլինի ձեզ համար: Խորհուրդ է տրվում չտրվել պրովոկացիաներին: Լավ նշանները կապված կլինեն մանրուքների ու մաքուր ջրի հետ: Օրվա գույներն են դեղինը, կարմիրի ու սևի համադրությունը: Օրվա թվերն են՝ 86, 29, 24: Օրվա լավագույն ուտելիքները կաթը, սև հացն ու աղն են: Լավ նշան կլինի ընդհանրապես երազներ չտեսնելը: Միակ լավ երազը ինքներդ ձեզ անձրևի տակ տեսնելն է: Օրվա բոլոր երազները կիրականանան մի քանի տարի հետո: |
|