Փետրվարի 6-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 691 | 21:00 | |
Փետրվարի 6-ը կիսում են լուսնային 24-րդ ու 25-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է: Լուսնային 24-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 03:51-ը, ընտրության, եզրահանգումներ անելու օր է: Բարենպաստ է նոր գործեր ստանձնելը, տուն կառուցելը, հողամասում աշխատելը: Այսօր դրված հիմքերը հետագայում ռեզերվների օգտագործման կհանգեցնեն: Անբարենպաստ է շփման ընթացքում զրուցակիցների վրա ճնշում գործադրելը, կոպիտ կատակներ անելը, անգործության մատնվելը, տխրելն ու ճամփորդելը: Օրն արժե օգտագործել առողջությունն ամրապնդելու համար: Լուսնային 25-րդ օրը, որը սկսվում է 03:51-ից, միայնության, կենտրոնացվածության և երևակայության օր է: Բարենպաստ է հանգստին ու ներդաշնակությանը ձգտելը, զգայունակություն զարգացնելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, ճամփորդելը, խելամիտ ու ռացիոնալ լինելու մասին մոռանալը: Խուսափեք շտապողականությունից: Այսօր արևային 23-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Սիրո և հնազանդության ժամանակն է: Խորհուրդ է տրվում գործողության մեջ լինել, ինչ-որ բանով անընդհատ զբաղվել, լուրջ իրավաբանական միջոցառումներ անցկացնել: Խորհուրդ չի տրվում նոր իրեր գնել ու զբաղվել տան հարցերով: Լավ նշանները կապված կլինեն բնության ու բույսերի հետ: Բարենպաստ է դիմակ, դեղին մետաղադրամներ գտնելը, հագուստը կորցնելը և եթե ժամերը փոխեն իրենց ընթացքը: Վատ նշաններ կլինեն կայծակը, փոշին, ջուրը, ճյուղերը, արյունը: Օրվա գույնը մոխրագույնն է: Օրվա թվերն են՝ 23, 44: Ուտելիքը պիտի լավ բուրի և թեթև լինի: Հեղուկ քիչ օգտագործեք: Առանց երազների քունը լավ նշան կլինի: |
|