ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Փետրվարի 5-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1424 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Փետրվարի 5-ը կիսում են լուսնային 12-րդ ու 13-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է, իսկ 22:02-ից՝ Խեցգետնի:

Լուսնային 12-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 12:49-ը, մտքերը մաքրելու, իմաստնության զգացմունքների դեմ տարած հաղթանակի օր է: Լուսնային 12-րդ օրվա վատ նշաններ կլինեն կոտրված սպասքն ու թափված հեղուկը. դրանք տառապանքի, միայնության նշաններ կլինեն: Բարենպաստ է խոստովանություններ ստանալը: Կարող են իրականանալ երազանքները: Խորհուրդ է տրվում նվերներ տալ, աշխատել այգում, շատ ջուր խմել, ուշադիր լինել ինքներդ ձեզ, ներողամիտ ու մարդասեր լինել, բայց չի կարելի թուլանալ: Անբարենպաստ է առևտուր անելը, մոլախաղերով տարվելը, բարկանալը, լաց լինելը: Քիչ կոշտ ուտեստներ կերեք ու շատ ջուր խմեք:

Լուսնային 13-րդ օրը, որը սկսվում է 12:49-ից, տեղեկատվություն կուտակելու, կապեր կազմակերպելու, ուսման, խորհրդատվության դիմելու, անցյալը վերամշակելու օր է: Օրը բարենպաստ է ուսման, կերակուրներ պատրաստելու, տնտեսության համար իրեր գնելու համար: Անբարենպաստ է մեծ գործեր նախաձեռնելը, ճամփորդելը, հարաբերություններում ինչ-որ բան փոխելը: Օրվա հիվանդությունները վտանգավոր կլինեն, բայց այսօր հրաշալի կյուրացվեն ու կազդեն դեղերը:


Այսօր արևային 22-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Օրը կապված է ընտրության, ժամանակի ու տարածության մեջ շարժման հետ: Սա սկզբունքային փոփոխությունների ու ազատության օր է: Խորհուրդ է տրվում ճանապարհի ընտրություն կատարել, չխուսափել սիրո դրսևորումներից: Բարենպաստ կլինեն կապերը, ծանոթությունները, բանակցություններն ու ճամփորդությունները: Խորհուրդ չի տրվում դատարկ բաների պատճառով նեղանալ: Լավ նշաններ կլինեն փոփոխական եղանակն ու մեջքին փչող քամին: Վատ նշաններ կլինեն ծուխը, վատ հոտերը, եթե քամին ձեռքից ինչ-որ բան քշի-տանի: Նախապատվությունը տվեք ոչ վառ, խամրած գույներին: Օրվա թվերն են՝ 39, 86, 22, 53: Սննդի հարցում նախապատվությունը տվեք թեթև, բուսական կերակուրներին: Երազները կշիռ կունենան ու արագ կիրականանան: Լավ նշան կլինի շատ երազներ տեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1424 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/4