ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Փետրվարի 4-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1440 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Փետրվարի 4-ը կիսում են լուսնային 11-րդ ու 12-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է:

Լուսնային 11-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 12:14-ը, անվերահսկելի հզորության օր է: Նորեկներին խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել կամ փորձարկել: Կարող եք զբաղվել ձեր մարմնով, զբոսնել, վարժություններ անել: Այսօր ցանկացած բանով զբաղվելիս պետք է զգույշ ու ուշադիր լինել: Բարենպաստ է սկսած գործերն ավարտին հասցնելը, ճամփորդելն ու տեղափոխվելը: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, առևտուր անելը, վտանգավոր աշխատանքով զբաղվելը, միջատներ սպանելը:

Լուսնային 12-րդ օրը, որը սկսվում է 12:14-ից, մտքերը մաքրելու, իմաստնության զգացմունքների դեմ տարած հաղթանակի օր է: Լուսնային 12-րդ օրվա վատ նշաններ կլինեն կոտրված սպասքն ու թափված հեղուկը դրանք. տառապանքի, միայնության նշաններ կլինեն: Բարենպաստ է խոստովանություններ ստանալը: Կարող են իրականանալ երազանքները: Խորհուրդ է տրվում նվերներ տալ, աշխատել այգում, շատ ջուր խմել, ուշադիր լինել ինքներդ ձեզ, ներողամիտ ու մարդասեր լինել, բայց չի կարելի թուլանալ: Անբարենպաստ է առևտուր անելը, մոլախաղերով տարվելը, բարկանալը, լաց լինելը: Քիչ կոշտ ուտեստներ կերեք ու շատ ջուր խմեք:


Այսօր արևային 21-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Այսօր կարող են հայտնվել ճակատագրով ձեզ հետ կապված մարդիկ: Խորհուրդ է տրվում կյանքի նոր փուլ մտնել: Խուսափեք վիրահատություններից: Լավ նշանները կապված կլինեն հայելիների ու ժամերի հետ, բայց՝ ոչ դրանց կոտրվելը: Վատ նշաններ կլինեն կայծակն ու որոտը, անձրևը, եթե տարերքն ինչ-որ բան կործանի: Վատ նշան կլինի նաև արյունը: Օրվա գույներն են մուգ կապույտը, հողագույնը: Օրվա թվերն են՝ 59, 30: Կարող եք ծանր սնունդ օգտագործել, բայց խուսափեք սնկերից ու արմատապտուղներից: Երազները կշիռ կունենան, եթե նրանցում ձեր շրջապատը տեսնեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1440 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3