ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Փետրվարի 3-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 587 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Փետրվարի 3-ը համապատասխանում է լուսնային 22-րդ օրվան: Լուսինը Կշեռքի նշանի տակ է, իսկ 17:14-ից՝ Կարիճի:

Լուսնային 22-րդ օրը տխրության, կյանքի ճանաչողության, կենսափորձ ձեռք բերելու օր է: Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերելը, կանխատեսումներ անելը, սովորելը, սեփական արմատների ուսումնասիրությամբ և արխիվային աշխատանքներով զբաղվելը: Սովորեցրեք ուրիշներին, փորձ փոխանցեք, առատաձեռն եղեք, ինքներդ գիտելիքներ կուտակեք: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բիզնեսով զբաղվելը, բանակցություններ վարելը: Կապերը խորհուրդ չեն տրվում:


Այսօր արևային 20-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Սա ամենաակտիվ օրերից մեկն է, երբ կարելի է արդար գործի համար պայքարել: Սա չարը դիմակազերծելու, վախերի դեմ հաղթանակ տանելու օր է: Խորհուրդ է տրվում աշխատել մետաղի հետ, տուն կառուցել, գործն ավարտին հասցնել, մարել պարտքերը: Օրը ծուլություն, խորամանկություն չի հանդուրժի: Լավ կլինի, եթե կարողանաք ձեր ներսում հաղթահարել կասկածները: Լավագույն օրն է ձեռքի աշխատանքի համար: Խորհուրդ չի տրվում վնաս տալ բույսերին, խորամանկել, մազերը կտրել, ջուրն աղտոտել: Լավ նշանները կապված կլինեն մետաղի և էքստրեմալ իրավիճակների հետ: Վատ նշաններ կլինեն կոտրվելու, փչանալու հետ կապված ամեն ինչ: Օրվա գույներն են վառ կարմիրն ու դեղինը: Խորհուրդ չի տրվում երկնագույնը: Օրվա թվերն են՝ 20, 27, 68: Սննդի հարցում նախապատվությունը տվեք կծու, կոշտ ուտեստներին, արմատապտուղներին: Ցանկալի չէ ալկոհոլը: Չի կարելի խոզի միս, սալ ու քաղցր ուտել: Բարենպաստ կլինեն էքստրեմալ երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 587 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3