ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Փետրվարի 28-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 845 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Փետրվարի 28-ը կիսում են լուսնային 17-րդ և 18-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է, իսկ 22:16-ից՝ Կշեռքի:

Լուսնային 17-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 19:33-ը, ներքին ազատության, կյանքից ուրախություն ստանալու օր է: Նրա վառ ասպեկտը սերը կլինի, բայց պետք չէ կորցնել զգոնությունը, անվերահսկելի էներգիան վտանգներ կպարունակի: Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով և հաճույք պատճառող այլ գործերով զբաղվելը, սիրելիների հետ շփվելը, տոնակատարություններ կազմակերպելը, ուրախանալը: Անբարենպաստ է բարդ ու ձանձրալի աշխատանքով զբաղվելը, հաշվետվություններ կազմելը, գերլարվելը: Հոգեկանը լարված կլինի: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է:

Լուսնային 18-րդ օրը, որը սկսվում է 19:33-ից, ստի, մեքենայությունների, խարդավանքների օր է: Գաղտնի խոչընդոտներ կստեղծվեն, կթվա, թե ձեզ փորձում են շեղել ճիշտ ճանապարհից: Անհրաժեշտ է պայքարել վատ մտքերի դեմ, փորձեք ձեզ կողքից դիտել, հրաժարվել ցածր բնազդներից: Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության և վնասակար սովորույթների դեմ պայքարելը: Անբարենպատ է ծրագրելը, մարդկանց պիտկավորելը:


Այսօր արևային 15-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Օրը հարմար է կապեր հաստատելու, մարմնային և հոգեկան ուժեր ձեռք բերելու համար: Աշխատանքը ուրախություն ու բավարարվածություն կբերի: Խորհուրդ է տրվում զբաղվել տան շինարարությամբ, վերանորոգմամբ կամ մաքրությամբ: Հոգ տարեք բույսերի և կենդանիների մասին: Դեղեր և թուրմեր պատրաստեք: Խորհուրդ չի տրվում ֆիզիկապես գերլարվել: Գործարքներ մի կնքեք, ֆինանսական գործերով մի զբաղվեք, չի կարելի ծառեր կտրել ու որսորդությամբ զբաղվել: Լավ նշաններ կլինեն պատահաբար անձրևի տակ ընկնելը, ծիածան կամ կայծակ տեսնելը: Վատ նշաններ կլինեն մանր-մունր իրեր կորցնելը, եթե կրակը պատահաբար բռնկվի կամ մարի, լամպի այրվելը: Օրվա գույներն են արծաթագույնը, նարնջագույնը: Բացասական կլինի վառ կանաչը: Օրվա թվերն են՝ 15, 81, 74, 27: Մրգեր և հյութեր շատ օգտագործեք: Մի հրաժարվեք քաղցրավենիքից ու մեղրից: Չի կարելի գինի խմել: Հնարավոր են ինչպես խորհրդանշական, այնպես էլ իրականին մոտ երազներ:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 845 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/4