Լուսնային

Փետրվարի 27-ի լուսնային-արևային աստղագուշակը

Փետրվարի 27-ի լուսնային-արևային աստղագուշակը



Փետրվարի 27-ը կիսում են լուսնային 22-րդ ու 23-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է: 

Լուսնային 22-րդ օրը, որը ձգվում է մինչև 03:06-ը, խորհուրդ է տրվում արհեստի հմտություններ ձեռք բերել, կանխատեսումներ անել, սովորել, զբաղվել սեփական արմատների ուսումնասիրությամբ ու արխիվային աշխատանքներով: Կարող եք սովորեցնել մյուսներին, փոխանցել ձեր փորձը, աշակերտներ պատրաստել կամ պարզապես գիտելիքներ կուտակել: Խորհուրդ չի տրվում ճամփորդել, նոր գործեր սկսել, բիզնեսով զբաղվել, բանակցություններ վարել, կապեր հաստատել: 



Լուսնային 23-րդ օրը, որը սկսվում է 03:06-ից, չի կարելի անգործության մատնվել: Բարենպաստ է զբաղվել տնային գործերով, կենցաղը կազմակերպելով, մաքրությամբ: Անբարենպաստ է պրովոկացիաներին ու վրեժ լուծելու գայթակղությանը տրվելը: 

Այսօր արևային 14-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Խորհուրդ է տրվում նյութական պլաններ կառուցել, հոգ տանել երկրային արժեքների մասին, խնամել կենդանիներին, հաշտվել, ամուսնանալ, նվերներ տալ, բարեգործություն անել: Խուսափեք վիճելուց: Նախապատվությունը տվեք կաթնամթերքին: Երազները աղոտ կլինեն ու կշիռ չեն ունենա:


Նմանատիպ Նյութեր

    ՄԵԿՆԱԲԱՆԵԼ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

    Loading...
    loading...

    Միացեք

    Բոլոր իրավունքները պաշտպանված են.

    Մեջբերում

    Ամեն ինչ աստղագուշակի և երազների մասին...Հիշեք, որ աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում...Կայքում կարող եք տեղեկանալ հետաքրքիր պատմությունների և այլ ժամանցային նյութերի: