ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Փետրվարի 26-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 662 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Փետրվարի 26-ը կիսում են լուսնային 15-րդ ու 16-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է, իսկ 20:07-ից՝ Կույսի:

Լուսնային 15-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 16:34-ը, մարմնային գայթակղությունների օր է, այնպես որ՝ անհրաժեշտ է չափավոր լինել: Օգտակար կլինի արդարությունը պաշտպանելը: Լուսնային 15-րդ օրը տեսած երազը ողջ ամսվա համար կշիռ կունենա: Լավ նշան կլինի շունը, նույնիսկ՝ հաչող շունը: Բարենպաստ է համեստ լինելն ու ծուլության դեմ պայքարելը: Անբարենպաստ է նվերներ ընդունելը, վիճելը, ընտանեկան խնդիրները լուծելը: Խուսափեք խնձոր ուտելուց, նախապատվությունը տվեք ճապոնական խոհանոցի ուտեստներին: Հորմոնալ դաշտը ծանրաբեռնված կլինի: 

Լուսնային 16-րդ օրը, որը սկսվում է 16:34-ից, ամենամաքուր օրերից մեկն է, երբ չարությունն ու ագրեսիվությունը, նախանձը դեպի անկում կտանեն: Ապագա աշխատանքների համար նախագծեր մշակելու օր է: Բարենպաստ է զբաղվել մաքրությամբ և օգտակար գործերով, հաշվետվություններ կազմել, շփվել մարդկանց հետ, զբաղվել ֆիզիկական վարժություններով և ինքնակատարելագործմամբ: Հանգստություն պահպանեք ու չափավոր եղեք: Անբարենպաստ է չարություն, ագրեսիա ու նախանձ դրսևորելը:


Այսօր արևային 13-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Այսօր կբացվեն ապագայի դռները, նոր մակարդակի բարձրանալու ժամանակն է: Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաների դաստիարակությամբ, խաղալ, ճամփորդել, զբաղվել աստղագիտությամբ: Լավ է գործարքներ կնքեք: Խորհուրդ չի տրվում ամուսնություն կնքել, կտրուկ վերջ տալ հարաբերություններին: Լավ նշանները կապված կլինեն աստղերի, անունների, թվերի հետ, որոնք ինֆորմացիա կպարունակեն: Լավ է առավոտյան բերանում քաղցր համ զգաք, փայլուն առարկաներ գտնեք: Վատ նշաններ կլինեն խոնավ, քամոտ եղանակը, կոտրված սպասքը: Օրվա գույներն են կարմիրը, յասամանագույնը, սպիտակը: Օրվա թվերն են՝ 33, 128, 1024, 13, 5, 55, 555: Ուտելու հարցում չափավոր եղեք, չի կարելի միս ուտել: Կշիռ կունենան այն երազները, որոնք կոնկրետ ինֆորմացիա կպարունակեն:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 662 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/2