Փետրվարի 25-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1423 | 21:00 | |
Փետրվարի 25-ը կիսում են լուսնային 20-րդ ու 21-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է: Լուսնային 20-րդ օրը, որը սկսվում է 00:00-ից ու ավարտվում 00:37-ին, անկեղծ խոստովանությունների, բացահայտումների, կասկածները հաղթահարելու, պարտքերից ազատվելու օր է: Սա առաջնորդների ու հռետորների օր է: Բարենպաստ է լինել տանը, զբաղվել կենցաղային գործերով, հետևել ավանդույթներին: Անբարենպաստ է զբաղվել հետաքրքրություն չառաջացնող ձանձրալի գործերով: Հպարտությունն ու գոռոզությունն այսօր վտանգավոր կլինեն: Լուսնային 21-րդ օրը, որը սկսվում է 00:37-ից, հարմար է խիզախություն դրսևորելու, ինքնակամ զոհաբերության, հեղափոխական վերակառուցումների, նպատակին հասնելու ճանապարհին համառություն դրսևորելու համար: Սա ակտիվ, ստեղծագործ օր է, հարմար է սպորտային մրցումների, քննություններ հանձնելու, մասնագիտական որակները փորձության ենթարկելու համար: Նոր աշխատանքի անցնել էլ խորհուրդ է տրվում հենց լուսնային 21-րդ օրը: Խորհուրդ չի տրվում սկանդալներ անել, մնալ միայնության մեջ, միայնակ ծանր աշխատանք կատարել ու այդտեղ ծախսել բոլոր ուժերը: Այսօր արևային 12-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Սա կանացի սկզբին, մայրությանը նվիրված օր է: Այսօր կարող եք թուլանալ ու տրվել հոսանքին: Այս օրը ձեզ կտրվի այնքան, որքան որ արժանի եք: Խորհուրդ չի տրվում ժամանակը փողոցում անցկացնել, շատ համառ լինել, տրվել ձանձրույթին: Առաջնորդվեք ինտուիցիայով: Նախապատվությունը տվեք կծու ուտեստներին: Սա խորհրդանշական երազների ժամանակ է, հատկապես՝ արևածագից առաջ: |
|