ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Փետրվարի 25-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1294 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Փետրվարի 25-ը կիսում են լուսնային 2-րդ ու 3-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է, իսկ 21:46-ից՝ Խոյի:

Լուսնային 2-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 08:44-ը, կրկին ուշադիր է պետք լինել ժլատությանն ու զավթողական բնազդներին: Դրանց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Օրը բարենպաստ է ճամփորդությունների, ստեղծագործելու, առևտրի, դիետաների համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, դատական գործընթացներ սկսելն ու դրանց մասնակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելը:

Լուսնային 3-րդ օրը, որը սկսվում է 08:44-ից, ակտիվ պայքարի, ագրեսիայի օր է: Պայքարի անսովոր մարդն իր մեջ է պահում էներգիան, կասկածամիտ ու նենգ դառնում: Լավագույն օրն է մարտարվեստով զբաղվելու համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պասիվ ու թույլ լինելը: Օրվա հիվանդն արագ կառողջանա:


Այսօր արևային 12-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Խորհուրդ է տրվում թուլանալ ու տրվել հոսանքին: Այսօր ձեզ կտրվի այնքան, որքան արժանի եք: Խորհուրդ չի տրվում նեղացնել ընտանի կենդանիներին, ժամանակ անցկացնել փողոցում, մարդկանց մեջ, ձանձրանալ, չափազանց համառ լինել: Լավ է ղեկավարվեք ինտուիցիայով: Լավ նշան կլինի անձրևի տակ ընկնելը, մանրադրամներ, բեկորներ, փետուրներ գտնելը: Ներդաշնակ կլինեն աչքի չընկնող, խամրած գույները: Բարենպաստ կլինեն արծաթագույնն ու կապույտը, ներդաշնակ չի լինի դեղինի գամման: Օրվա թվերն են՝ 32 և 71: Սննդի հարցում նախապատվությունը տվեք կծու ու ոչ կենդանական ուտեստներին, շիլաներին: Խորհրդանշական երազների օր է, հատկապես արևածագից առաջ:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1294 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/4