ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Փետրվարի 23-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1330 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Փետրվարի 23-ը կիսում են լուսնային 29-րդ, 30-րդ ու 1-ին օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է, իսկ 09:37-ից՝ Ձկների:

Լուսնային 29-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 08:14-ը, ամենավտանգավոր օրերից մեկն է: Այսօր ցանկացած երազ ու կանխագուշակություն սուտ կլինի: Անկումների ու աղետների օր է: Լավ կանեք վերջ տաք ձևական կապերին, մի կողմ վանեք կպչուն մարդկանց ու կպչուն մտքերը: Մթությունից, մութ վայրեր այցելելուց խուսափեք: Բարենպաստ կլինի պատասխանատու լինելը, տագնապի դեմ պայքարելը, տան ու տնտեսության հարցերով զբաղվելը: Անբարենպաստ է նոր գործեր սկսելը, ոսկորից ու եղջյուրից իրեր կրելը: Քնելուց առաջ օրգանիզմը մաքրեք ջրով, կարող եք սառը ջրի տակ պահել ոտքերը:

Լուսնային 30-րդ օրը, որը ձգվում է 08:14-ից մինչև 18:31-ը, սիրո, ներողամտության, ամիսը եզրափակելու օր է: Վերլուծեք ձեր անցած ուղին ու քավեք ձեր մեղքերը: Սա անպիտանից հրաժարվելու, զարգացման նոր շրջափուլ մտնելու օր է: Այսօր շան հաչոցը կնշանակի, որ ամսվա ընթացքում սխալ եք գործել: Օրը բարենպաստ չէ գործնական հարաբերությունների համար: Արժե ավարտին հասցնել գործերը, մարդկանց ուրախություն պարգևել, մարել պարտքերը: Ուտելիքն այսօր պետք է թեթև լինի, խուսափեք մսից: Խուսափեք ագրեսիա դրսևորելուց ու հոտավետ նյութերի հետ աշխատելուց:

Լուսնային 1-ին օրը, որը ձգվում է 18:31-ից մինչև 24:00-ն, ուշադրություն պետք է դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Կենսական ուժերն այսօր մեծ չեն լինի, խուսափեք ծանրաբեռնվածությունից: Բարենպաստ կլինեն հուզական հանգիստն ու պարզապես հոսանքին տրվելը: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելը, առևտուր անելը: Սեփական ուժերի ու արարքների սխալ գնահատականը նշանակալի կորուստների կհանգեցնի: Խուսափեք ալկոհոլից, շատ տաք ու կծու կերակուրներից:


Այսօր արևային 10-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Սա ինքնավերլուծության, մեդիտացիայի, վախերից ազատվելու օր է: Խորհուրդ է տրվում մոտ լինել բնությանն ու հանգստանալ: Խորհուրդ չի տրվում աղտոտել ջուրը, դեղեր ընդունել: Լավ նշաններ կլինեն թափված ջուրն ու անձրևը: Վատ նշան կլինի ծարավի զգացումը: Օրվա գույներն են մոխրագույնն ու կանաչը: Նախապատվությունը տվեք թափանցիկ կտորներին: Օրվա թվերն են՝ 20, 41: Սննդի հարցում նախապատվությունը տվեք քաղցր հյութերին, կաթնամթերքին: Երազները կշիռ կունենան: Լավ կլինի, եթե երազում լողաք, կենդանի ձկներ, պտուղներ, սնկեր տեսնեք: Վատ կլինի կրակ տեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1330 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4