ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Փետրվարի 22-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1076 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Փետրվարի 22-ը կիսում են լուսնային 18-րդ ու 19-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է:

Լուսնային 18-րդ օրը, որը ձգվում է մինչև 21:52-ը, ստի, խարդավանքների, մեքենայությունների օր է: Գաղտնի խոչընդոտներ կհայտնվեն, այնպիսի տպավորություն կստեղծվի, որ ձեզ փորձում են շեղել ճիշտ ճանապարհից: Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության ու վտանգավոր սովորույթների դեմ պայքարելը: Անբարենպաստ է պլանավորելն ու մարդկանց պիտակավորելը: Խուսափեք շատ ծխելուց ու ալկոհոլից:



Լուսնային 19-րդ օրը, որը սկսվում է 21:52-ից, ծանր ու բավականին վտանգավոր օր է: Շատ զգույշ պետք է լինել նոր գաղափարների հետ: Սա միայնակ, ստեղծագործող մարդկանց օր է: Բարենպաստ է զբաղվել առօրյա գործերով, զբոսնել ու միայնակ ճամփորդել: Անբարենպաստ է ամունություն կնքելը, կարևոր որոշումներ ընդունելն ու բանակցություններ վարելը: Հոգեպես անկայուն մարդկանց համար կրիտիկական օր է:

Այսօր արևային 9-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Օրը կապված է ստեղծագործ պոտենցիալը բացահայտելու, նոր գործեր սկսելու, ճամփորդությունների, առաքելությունների, մարդկանց միավորելու հետ: Խորհուրդ է տրվում հրաժարվել հնից ու անպիտանից: Զգույշ եղեք հրդեհավտանգ իրերի ու նյութերի հետ աշխատելիս: Նախապատվությունը տվեք տաք ու արագ յուրացվող կերակուրներին: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում մեծ քանակի մարդկանց տեսնեք: Այսօր լավ է ուրախ ու առույգ արթնանալ:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1076 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/3