Փետրվարի 21-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1270 | 21:00 | |
Փետրվարի 21-ը կիսում են լուսնային 17-րդ ու 18-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է, իսկ 17:17-ից՝ Կշեռքի: Լուսնային 17-րդ օրը, որը ձգվում է մինչև 20:25-ը, ներքին ազատություն ձեռք բերելու, պտղաբերության, կյանքով ուրախանալու օր է: Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով ու հաճույք պատճառող գործերով զբաղվելը, սիրելիի հետ շփվելը, տոներ ու տոնական միջոցառումներ կազմակերպելը, ուրախանալը: Անբարենպաստ է միապաղաղ ու ձանձրալի գործով զբաղվելը, հաշվետվություններ կազմելն ու լարվելը: Հոգեկանը լարված կլինի: Վնասվածքներ ստանալու տեսանկյունից վտանգավոր օր է: Լուսնային 18-րդ օրը, որը սկսվում է 20:25-ից, ստի, խարդավանքների, մեքենայությունների օր է: Գաղտնի խոչընդոտներ կհայտնվեն, այնպիսի տպավորություն կստեղծվի, որ ձեզ փորձում են շեղել ճիշտ ճանապարհից: Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության ու վտանգավոր սովորույթների դեմ պայքարելը: Անբարենպաստ է պլանավորելն ու մարդկանց պիտակավորելը: Խուսափեք շատ ծխելուց ու ալկոհոլից: Այսօր արևային 8-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Սա հնից ու անպիտանից ազատվելու, նոր որակի բարձրանալու, կերպափոխության օր է: Խորհուրդ է տրվում հյուրասեր լինել, նոր ծանոթություններ հաստատել, բանավոր պայմանավորվածություններ ձեռք բերել: Լավ կանցնեն վիրահատությունները: Օրը հարմար է կարճատև ուղևորությունների համար: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան պլանավորել: Նախապատվությունը տվեք բազմազան սննդին, կարող եք նոր կերակրատեսակ փորձել: Երազները կշիռ կունենան, եթե վառ լինեն ու եթե դրանք տեսնեք առավոտյան մոտ: |
|