Փետրվարի 21-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1335 | 21:00 | |
Փետրվարի 21-ը կիսում են լուսնային 27-րդ ու 28-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է: Լուսնային 27-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 07:26-ը, կապված է ջրի ու ծովային ճամփորդությունների հետ: Սա գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու օր է: Բարենպաստ է հանգստանալը, մեդիտացիա անելը, բնության գրկում լինելը, ծովային ճամփորդությունների մեկնելը: Անբարենպաստ է բիզնեսով զբաղվելն ու նոր գործեր սկսելը: Օգուտ կտան նյարդային լարվածությունը թոթափող պրոցեդուրաները: Լուսնային 28-րդ օրը, որը սկսվում է 07:26-ից, նվերների, երկրային գործերի, բացահայտումների օր է: Բարենպաստ է զբաղվել խոշոր գործերով, իրեր գնել, օգտակար բույսեր տնկել, բարի մտքեր տարածել: Այսօր պետք է փորձեք բարձր տրամադրության մեջ լինել, դիտել ձեր ներսը, վերահսկել հույզերը: Անբարենպաստ է ծառեր կտրելն ու ծաղիկներ քաղելը: Հետևեք զարկերակային ճնշմանը, խուսափեք վառ լույսից: Այսօր արևային 8-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Սա հնից, անպիտանից ազատվելու, նոր որակի բարձրանալու, հրաշքների, կերպափոխության, մտքի փայլատակման օր է: Խորհուրդ է տրվում հյուրասեր լինել, նոր ծանոթություններ հաստատել, բանավոր համաձայնություններ ձեռք բերել: Հաջող կլինեն վիրահատությունները: Օրը լավն է կարճատև ուղևորությունների, արկածախնդրությունների համար: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան ծրագրել: Լավ նշանները կապված կլինեն երկնքի, էլեկտրականության, կայծակների հետ: Վատ նշան կլինի սեփական անազատության, կախվածության նշանը: Հագուստի մեջ խուսափեք խամրած գույներից: Լավը կլինեն հյութեղ գույները: Օրվա թվերն են՝ 8, 64, 75: Սննդի հարցում նախապատվությունը տվեք բազմազան կերակուրներին, նոր ուտեստ փորձեք: Երազները կշիռ կունենան, եթե վառ լինեն ու դրանք տեսնեք առավոտյան մոտ: |
|