ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Փետրվարի 20-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1145 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Փետրվարի 20-ը կիսում են լուսնային 26-րդ ու 27-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է, իսկ 22:41-ից՝ Ջրհոսի:

Լուսնային 26-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 06:49-ը, վտանգավոր օր է: Մարդիկ վիճում են, էներգիա են վատնում շատախոսության վրա: Պետք է չափավոր լինել: Եթե այսօր տանից դուրս գալիս լիքը տոպրակներով կամ դույլերով մարդ տեսնեք, կարող եք վստահ լինել, որ կյանքում ճիշտ ուղով եք ընթանում: Բարենպաստ է կյանքի ճանաչողությանը ձգտելը, իրականությունը սթափ գնահատելը, դիմակները հանելը: Անբարենպաստ է գերլարվելն ու չստուգված նյութի հետ աշխատելը, առանց հանգստի շատ աշխատելը:

Լուսնային 27-րդ օրը, որը սկսվում է 06:49-ից, կապված է ջրի ու ծովային ճամփորդությունների հետ: Սա գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու օր է: Բարենպաստ է հանգստանալը, մեդիտացիա անելը, բնության գրկում լինելը, ծովային ճամփորդությունների մեկնելը: Անբարենպաստ է բիզնեսով զբաղվելն ու նոր գործեր սկսելը: Օգուտ կտան նյարդային լարվածությունը թոթափող պրոցեդուրաները:


Այսօր արևային 7-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Սա ավանդույթներն ամրապնդելու, ստեղծագործ նախաձեռնությունների, սիրո օր է: Խորհուրդ է տրվում մեծ ստեղծագործ գործեր սկսել, բույսեր տնկել, ուրախանալ, երգել, մաքրել տունը, քիչ հագուստ կրել: Օրը կարող եք նաև տանից դուրս անցկացնել: Լավ նշանները կապված կլինեն պտուղների ու բույսերի հետ՝ ծառից ընկած պտուղներն ու տերևները: Լավ նշան կլինեն նաև տաք ջուրն ու վառ լույսը: Օրվա գույներն են ոսկեգույնն ու բաց դեղինը: Օրվա թվերն են՝ 7, 13, 49, 56: Կաթ, հյութեր, գինի խմեք: Բարի կլինեն ու կշիռ կունենան պտուղների և բույսերի հետ կապված երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1145 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/4