ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Փետրվարի 20-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 724 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Փետրվարի 20-ը կիսում են լուսնային 9-րդ ու 10-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է:

Լուսնային 9-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 10:44-ը, վատ նշաններին պետք է ուշադիր լինել, ամեն քայլը լավ մտածել ու գնահատել: Այսօր շատ օգտակար կլինի ձեզ նեղացրած մարդուն ներելը: Բարենպաստ օր է հողամասում աշխատելու, ճամփորդությունների համար: Խորհուրդ է տրվում պասիվությունն ու վերահսկողությունը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը: Վատ ժամանակ է ուսման, խոհանոցում աշխատելու համար, իսկ սուտը, ոչ ադեկվատ լինելը կարող են խափանել բոլոր նախաձեռնությունները: Որպես կանոն՝ ակտիվությունն այսօր պատժելի է: Հոգեկանը ծանրաբեռնված է, հնարավոր է՝ սրվեն վախերն ու սուիցիդալ հակումները:

Լուսնային 10-րդ օրը, որը սկսվում է 10:44-ից, հոգևոր ինքնուրույնության, բայց ոչ միայնության օր է: Բարենպաստ է լինել ընտանիքի հետ, հանգստանալ, հյուր կանչել հարազատներին, առևտուր և գնումներ անել, մեծ գործ սկսել: Հեշտ կընթանան տան շինարարության և վերանորոգման գործերը: Անբարենպաստ է հատկապես գործնական հարաբերություններին վերջ տալը, ճամփորդելը: Բոլոր, նույնիսկ անհույս հիվանդների համար օրը թեթև կանցնի: Խորհուրդ չի տրվում սոված մնալ:


Այսօր արևային 7-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Սա ավանդույթներն ամրպնդելու, սիրո, ստեղծագործ նախաձեռնությունների օր է: Խորհուրդ է տրվում մեծ ստեղծագործ գործեր սկսել, բույսեր տնկել, ուրախանալ, երգել, մաքրել տունը փոշուց և միջատներից, քիչ հագուստ կրել, պահպանել ներքին ջերմությունը: Օրը կարող եք նաև տանից դուրս անցկացնել, բաղնիք գնալ: Լավ նշաները կապված կլինեն բույսերի ու պտուղների հետ՝ ծառից ընկած պտուղները, ճյուղերը: Լավ նշաններ կլինեն նաև տաք ջուրն ու վառ լույսը: Օրվա գույներն են ոսկեգույնն ու բաց դեղինը: Օրվա թվերն են՝ 7, 13, 49, 56: Կաթ ու հյութեր խմեք, կարող եք նաև գինի փորձել: Կշիռ կունենան պտուղների և բույսերի հետ կապված երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 724 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/1