ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Փետրվարի 1-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1046 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Փետրվարի 1-ը կիսում են լուսնայի 8-րդ ու 9-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է, իսկ 03:27-ից՝ Ցուլի:

Լուսնային 8-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 11:15-ը, ինքներդ ձեզ վրա աշխատելու օր է: Բարենպաստ է տուն կառուցելը, ծրագրավորմամբ, վերածրագրավորմամբ զբաղվելը: Անբարենպաստ է ալկոհոլ օգտագործելն ու լողալը: Կարող եք օրգանիզմի ու աղիների մաքրում անցկացնել:

Լուսնային 9-րդ օրը, որը սկսվում է 11:15-ից, պետք է ուշադիր լինել, սթափ գնահատել ամեն քայլը: Այսօր շատ օգտակար կլինի ձեզ նեղացրած մարդուն ներելը: Օրը բարենպաստ է հողամասում աշխատելու ու ճամփորդությունների համար: Խորհուրդ են տրվում պասիվությունն ու ինքնավերահսկողությունը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը: Լավ ժամանակ չէ ուսման, խոհանոցում աշխատելու համար, իսկ հպարտությունը, սուտն ու ոչ ադեկվատ լինելը կարող են խափանել բոլոր նախաձեռնությունները: Որպես կանոն՝ ակտիվությունն այսօր պատժելի է, նրա հետևանքները սարսափելի կլինեն:


Այսօր արևային 18-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Սա թեթև ու ուրախ օր է, համարյա՝ տոն: Խորհուրդ է տրվում լինել մարդկանց մեջ, հանգստանալ, խաղալ, տոնել, գինի խմել, նվերներ ստանալ, բայց գնումներ անելն անցանկալի է: Օրը լավն է բողոքարկումների ու դատական որոշումների համար: Կարող եք ամրապնդել առողջությունն ու բուժվել: Այսօր կնքված ամուսնությունը կարող է կարճ կյանք ունենալ: Լավ նշան կլինի ծիածանը: Տան կողքին մետաղադրամ գտնելը սիրային հաջողության նշան կլինի: Նախապատվությունը տվեք խիստ, մուգ գույներին: Օրվա թվերն են՝ 18, 36: Սննդի հարցում նախապատվությունը տվեք թեթև կերակուրներին, կաթնամթերքին: Խորհուրդ է տրվում ուտել հաճախ ու փոքր բաժիններով:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1046 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/5