Փետրվարի 19-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 709 | 21:00 | |
Փետրվարի 19-ը կիսում են լուսնային 8-րդ ու 9-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է, իսկ 19:03-ից՝ Երկվորյակի: Լուսնային 8-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 10:24-ը, կերպափոխության, ինքներդ ձեզ վրա աշխատելու օր է: Բարենպաստ է տուն կառուցելը, ծրագրավորմամբ, վերածրագրավորմամբ, վերամշակումներով զբաղվելը: Անբարենպաստ է լողալը, ալկոհոլ օգտագործելը: Կարող եք ստամոքսի և աղիների մաքրում անել, դեղեր ու թուրմեր պատրաստել: Լուսնային 9-րդ օրը, որը սկսվում է 10:24-ից, վատ նշաններին պետք է ուշադիր լինել, ամեն քայլը լավ մտածել ու գնահատել: Այսօր շատ օգտակար կլինի ձեզ նեղացրած մարդուն ներելը: Բարենպաստ օր է հողամասում աշխատելու, ճամփորդությունների համար: Խորհուրդ է տրվում պասիվությունն ու վերահսկողությունը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը: Վատ ժամանակ է ուսման, խոհանոցում աշխատելու համար, իսկ սուտը, ոչ ադեկվատ լինելը կարող են խափանել բոլոր նախաձեռնությունները: Որպես կանոն՝ ակտիվությունն այսօր պատժելի է: Հոգեկանը ծանրաբեռնված է, հնարավոր է՝ սրվեն վախերն ու սուիցիդալ հակումները: Այսօր արևային 6-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Սա ներդաշնակության, ներքին հավատը գիտակցելու, կոմպլեքսների դեմ հաղթանակ տոնելու, կերպափոխության, բարեկամական կապեր հաստատելու օր է: Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաներով, ֆիզիկական առողջությամբ: Ջուրը հատուկ ունակություններ ձեռք կբերի, նրա միջոցով կարող եք արյան, մաշկի մաքրում անել: Խորհուրդ չեն տրվում վիրահատությունները: Լավ նշանները կապված կլինեն թռչունների և ջրի հետ: Վատ նշաններ կլինեն չորությունը, դատարկ դույլերը, արյունը: Օրվա գույներն են արծաթագույնը, երկնագույնը: Ներդաշնակ չեն լինի կանաչը, կարմիրը, սևը: Օրվա թվերն են՝ 6, 20, 51: Հեղուկ շատ օգտագործեք: |
|