Փետրվարի 18-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1286 | 21:00 | |
Փետրվարի 18-ը կիսում են լուսնային 24-րդ ու 25-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է, իսկ 13:36-ից՝ Այծեղջյուրի: Լուսնային 24-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 04:56-ը, ընտրության, եզրահանգումների գալու, մտքերը մաքրելու օր է: Պետք է ամեն ինչ մանրամասն ու կարգին անել: Բարենպաստ է նոր գործեր սկսելը, տուն կառուցելը, հողամասում աշխատելը: Այսօր դրված հիմքերը ապագայում ռեզերվների ակտիվ օգտագործման կբերեն: Անբարենպաստ է շփման ընթացքում զրուցակցի վրա ճնշումներ գործադրելը, կոպիտ կատակներ անելը, անգործության մատնվելը, տխրելն ու ճամփորդելը: Լուսնային 25-րդ օրը, որը սկսվում է 04:56-ից, միայնության, կենտրոնացվածության ու երևակայության օր է: Բարենպաստ է հանգստությանն ու ներդաշնակությանը ձգտելը, զգայունակություն զարգացնելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, ճամփորդելը, խելամիտ ու ռացիոնալ լինելու մասին մոռանալը: Այսօր արևային 5-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Օրը հնազանդություն է պահանջում: Խորհուրդ է տրվում շատ աշխատել: Կարևոր փաստաթղթեր ստորագրելու օր է: Խորհուրդ չեն տրվում սեռական կապերը: Լավ նշանները կապված կլինեն հողի ու թռչունների թռիչքի հետ: Վատ նշաններ կլինեն կեղտի ու փոշու մեջ կորելը: Օրվա գույներն են բաց վարդագույնը, դեղինը: Ներդաշնակ չեն լինի վառ, աչք ծակող գույները: Օրվա թվերն են՝ 24, 5, 60, 29: Սննդի հարցում նախապատվությունը տվեք շիլաներին, հատիկավորներին ու արմատապտուղներին: Բարի կլինեն կոնկրետ, իրականությանը մոտ երազները: |
|