Փետրվարի 17-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1504 | 21:00 | |
Փետրվարի 17-ը կիսում են լուսնային 6-րդ ու 7-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է, իսկ 06:11-ից՝ Ցուլի: Լուսնային 6-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 09:57-ը, սիրո, տիեզերքի էնեգիան յուրացնելու օր է: Հնում այս օրը գուշակել են ամպերի օգնությամբ եթե երկինքը լրիվ պարզ կամ ամբողջությամբ ամպերով է ծածկված եղել, նշանակել է՝ աշխարհը զրկվել է ներդաշնակությունից: Բարենպաստ է գողացված ու կորած իրերը գտնելը: Անբարենպաստ է վատ երազները պատմելը, դրանք կարող են իրականություն դառնալ: Հիվանդացածներն արագ կառողջանան: Լուսնային 7-րդ օրը, որը սկսվում է 09:57-ից, գրքերի ու գրավոր արձանագրությունների մասին հոգ տանելու օր է: Բարենպաստ է ամուսնանալը, իրեր գնելը: Ցանկալի է, որ այսօր արկածներ ունենաք: Անբարենպաստ է հավի միս ու ձու ուտելը, սպասքը կոտրելը, գրքեր, նամակներ պատռելը, ստելը, ինչ-որ մեկին վատը ցանկանալը, երեխաների վրա բարկանալը: Ուշադիր եղեք թոքերին: Օրը հաջող է վիրահատությունների համար: Այսօր արևային 4-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Օրը բնութագրվում է լարվածությամբ և ակտիվությամբ: Սա արդար գործի համար պայքարի, ասպետության օր է: Խորհուրդ է տրվում ակտիվ նոր գործեր սկսել, զբաղվել ֆիզիկական աշխատանքով, կարող եք ռիսկի դիմել: Սա պարտքը կատարելու ժամանակն է: Խորհուրդ չի տրվում պասիվ լինել ու հանգստանալ՝ սպասելով երջանիկ պատահականության: Լավ նշանները կապված կլինեն մետաղի հետ: Վատ նշաններ կլինեն ձեռնոցները կորցնելն ու դիմահայաց քամին: Օրվա գույներն են կարմիրն ու վարդագույնը: Ներդաշնակ չեն լինի կանաչի երանգները: Օրվա թվերն են՝ 15, 39, 40, 46: Նախապատվությունը տվեք կծու ուտեստներին: Ալկոհոլն անցանկալի է: Երազում մարտեր տեսնելը կնշանակի, որ շուտով կլուծվեն թշնամու հետ կապված խնդիրները: Լավ է երազում ինքներդ ձեզ ակտիվ տեսնեք: |
|