Փետրվարի 16-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1419 | 21:00 | |
Փետրվարի 16-ը կիսում են լուսնային 12-րդ ու 13-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է: Լուսնային 12-րդ օրը, որը ձգվում է մինչև 13:24-ը, մտքերը մաքրելու, խելամտության զգացմունքների հանդեպ տարած հաղթանակի օր է: Հնարավոր է խոստովանություններ ստանաք, կիրականանան վաղեմի երազանքները: Նվերներ տվեք, ուշադիր եղեք նաև ձեր անձի հանդեպ, մարդասեր ու ներողամիտ եղեք, բայց շատ մի թուլացեք: Խուսափեք առևտուր անելուց, մոլախաղերով տարվելուց, բարկանալուց, վիճելուց ու լաց լինելուց: Կոշտ սնունդ քիչ օգտագործեք ու շատ ջուր խմեք: Հակացուցված է սիրտը ծանրաբեռնելը: Լուսնային 13-րդ օրը, որը սկսվում է 13:24-ից, ինֆորմացիա կուտակելու, կոնսուլտացիայի դիմելու, ուսման օր է: Օրը բարենպաստ է սովորելու, խոհանոցում աշխատելու, կենցաղում անհրաժեշտ իրեր գնելու կամ սեփական ձեռքով պատրաստելու համար: Անբարենպաստ է մեծ գործեր ձեռնարկելը, ճամփորդելը, հարաբերություններում ինչ-որ բան փոխելը: Այսօր արևային 3-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Կարող եք զբաղվել տնային գործերով, ստեղծագործ գործընթացներ ու դատական գործեր սկսել: Խորհուրդ չեն տրվում վիրահատությունները: Խուսափեք նաև ծախսերից: Կարող եք ձեզ մի փոքր շատակերություն թույլ տալ: Օրվա երազները կշիռ կունենան ու կապված կլինեն նյութական աշխարհի հետ: |
|