ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Փետրվարի 16-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 843 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Փետրվարի 16-ը կիսում են լուսնային 5-րդ և 6-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է:

Լուսնային 5-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 09:47-ը, սկզբունքները, մարդկանց պաշտպանելու օր է: Օրը կարող եք ճանապարհին անցկացնել: Հատուկ ուշադրություն դարձրեք սնվելուն: Ինքներդ ձեզ մի զրկեք ուտելու հաճույքից, սոված մի մնացեք, բայց շատակերությամբ էլ մի զբաղվեք: Հակացուցված է կենդանական սնունդը: Ուշադիր եղեք մարսողական համակարգին:

Լուսնային 6-րդ օրը, որը սկսվում է 09:47-ից, սիրո, տիեզերքի էնեգիան յուրացնելու օր է: Հնում այս օրը գուշակել են ամպերի օգնությամբ եթե երկինքը լրիվ պարզ կամ ամբողջությամբ ամպերով է ծածկված եղել, նշանակել է՝ աշխարհը զրկվել է ներդաշնակությունից: Բարենպաստ է գողացված ու կորած իրերը գտնելը: Անբարենպաստ է վատ երազները պատմելը, դրանք կարող են իրականություն դառնալ: Հիվանդացածներն արագ կառողջանան:


Այսօր արևային 3-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում տան շինարարություն սկսել, զբաղվել տնային գործերով: Կարող եք ստեղծագործ գործընթացներ, դատական գործեր սկսել: Խորհուրդ չեն տրվում վիրահատություններն ու ծախսերը: Աշխատանքն այսօր հարստություն ու բարեկեցություն կբերի: Վատ նշաններ կլինեն կորուստները: Օրվա գույներն են բալագույնը, մուգ կապույտը: Ներդաշնակ չի լինի կանաչը: Օրվա թվերն են՝ 16, 62, 73: Կարող եք շատ ուտել, բայց միայն այն, ինչ ինքներդ եք պատրաստել: Նյութական աշխարհի օբյեկտների հետ կապված երազները կշիռ կունենան:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 843 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/1