Փետրվարի 14-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1422 | 21:00 | |
Փետրվարի 14-ը կիսում են լուսնային 10-րդ ու 11-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է: Լուսնային 10-րդ օրը, որը ձգվում է մինչև 11:50-ը, հոգևոր ինքնուրույնության, բայց ոչ միայնության օր է: Բարենպաստ է լինել ընտանիքի հետ, հանգստանալ, հյուր կանչել հարազատներին, առևտուր ու գնումներ անել, մեծ գործ սկսել: Հեշտ կընթանան տուն կառուցելու կամ վերանորոգման գործերը: Անբարենպաստ է հարաբերություններին վերջ տալը: Խոսքը հատկապես գործնական հարաբերությունների մասին է: Խորհուրդ չի տրվում նաև ճամփորդել: Այսօր բոլոր հիվանդների համար թեթև օր կլինի: Լուսնային 11-րդ օրը, որը սկսվում է 11:50-ից, անկառավարելի հզորության օր է: Նորեկներին խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել կամ փորձարկել: Կարող եք զբաղվել ձեր մարմնով՝ զբոսնել, մարմնամարզություն անել: Այսօր ցանկացած գործ անելիս զգուշություն ու ուշադրություն է անհրաժեշտ: Բարենպաստ է սկսած գործերն ավարտին հասցնել, ճամփորդել, տեղափոխվել: Անբարենպաստ է նոր գործեր սկսել, առևտուր անել, վտանգավոր աշխատանքով զբաղվել: Այսօր արևային 1-ին օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում ամսվա պլաններ կառուցել: Ցանկացած ստեղծագործ նախաձեռնություն հաջող կլինի: Խորհուրդ չի տրվում տխրել, տրվել ձանձրույթին և շտապել: Կարող եք կարկանդակներ թխել ու հյուր կանչել: Լավ նշան է երազում տոնակատարություն, լույս ու կրակ տեսնելը: |
|