Փետրվարի 14-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1144 | 21:00 | |
Փետրվարի 14-ը համապատասխանում է լուսնային 21-րդ օրվան: Լուսինը Կշեռքի նշանի տակ է, իսկ 03:37-ից՝ Կարիճի: Լուսնային 21-րդ օրը լավն է խիզախություն դրսևորելու, ինքնակամ զոհաբերության, հեղափոխական վերակառուցումների, նպատակին հասնելու ճանապարհին համառություն դրսևորելու համար: Ակտիվ, ստեղծագործ օր է, լավն է սպորտային մրցումների, քննությունների համար: Աշխատանքի նոր վայր տեղափոխվել էլ խորհուրդ է տրվում հենց լուսնային 21-րդ օրը: Սա ընկերության, մարդկանց միավորելու օր է: Անբարենպաստ է սկանդալներ անելը, միայնակ մնալը: Այսօր հեշտությամբ կազատվեք վատ սովորույթներից: Այսօր արևային 1-ին օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Օրը կապված է ստեղծագործելու, ուրախության, անձնական առաքելության գիտակցման հետ: Խորհուրդ է տրվում ամսվա ծրագրեր կառուցել, ստեղծագործ նախաձեռնություն սկսել, նոր սանրվածք անել: Խորհուրդ չի տրվում տխրել ու շտապել: Լավ նշաններ կլինեն կրակ ու կայծակ տեսնելը. դա բարի նախաձեռնությունների նշան կլինի: Լավ նշան կլինի առավոտյան թռչունների երգը լսելը: Վատ նշաններ կլինեն մարող կրակը, պատռված իրերը, կոտրված եղունգները: Օրվա գույներն են ոսկեգույնը, սպիտակը, վարդագույնը: Ներդաշնակ չեն լինի մուգ ու խամրած գույները: Օրվա թվերն են՝ 21 և 72: Կարկանդակներ թխեք, հյուրեր կանչեք: Կարող եք գինի խմել: Լավ նշան կլինի երազում տոն, լույս ու կրակ տեսնելը: |
|