ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Փետրվարի 14-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 654 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Փետրվարի 14-ը կիսում են լուսնային 3-րդ ու 4-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է, իսկ 18:53-ից՝ Խոյի:

Լուսնային 3-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 09:27-ը, ակտիվ պայքարի օր է: Պայքարի անսովոր մարդն իր մեջ է պահում էներգիան, կասկածամիտ ու նենգ դառնում: Լավագույն օրն է մարտարվեստով զբաղվելու համար: Կարող եք աշխատել մետաղի հետ: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պասիվ ու թույլ լինելը: Այսօր հիվանդացածն արագ կառողջանա:

Լուսնային 4-րդ օրը, որը սկսվում է 09:27-ից, լավ է անցկացնել միայնության մեջ և շտապողական որոշումներ չընդունել. նախ ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք: Բարենպաստ է առևտուր անելը, ծաղկանոցով զբաղվելն ու բնության գրկում զբոսնելը: Կգտնվեն վաղուց կորած իրերը: Անբարենպաստ է ծաղիկներ քաղելն ու ծառեր կտրելը: Օրվա հիվանդությունները ծանր կլինեն:


Այսօր արևային 1-ին օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Օրը կապված է ստեղծագործելու, ուրախության, անձնական առաքելության գիտակցման հետ: Խորհուրդ է տրվում ամսվա ծրագրեր կառուցել, ստեղծագործ նախաձեռնություն սկսել, նոր սանրվածք անել: Խորհուրդ չի տրվում տխրել ու շտապել: Լավ նշաններ կլինեն կրակ ու կայծակ տեսնելը, որոնք բարի նախաձեռնություններ կխոստանան: Լավ նշան կլինի առավոտյան թռչունների երգը լսելը: Վատ նշաններ կլինեն մարող կրակը, պատռվող իրերն ու կոտրվող եղունգները: Օրվա գույներն են ոսկեգույնը, վառ վարդագույնը, սպիտակը: Ներդաշնակ չեն լինի մուգ և խամրած գույները: Օրվա թվերն են՝ 21 և 72: Խորհուրդ է տրվում կարկանդակներ թխել, հյուրասիրել: Կարող եք գինի խմել: Լավ նշան կլինի տոն, լույս ու կրակ տեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 654 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/1