ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Փետրվարի 13-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1088 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Փետրվարի 13-ը կիսում են լուսնային 2-րդ ու 3-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է:

Լուսնային 2-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 09:15-ը, կրկին ուշադիր է պետք լինել ժլատությանն ու զավթողական բնազդներին: Դրանք հաղթահարելը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Օրը բարենպաստ է ճամփորդությունների, ստեղծագործելու, առևտրի, դիետաների համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, դատական գործընթացներ սկսելն ու դրանց մասնակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելը:

Լուսնային 3-րդ օրը, որը սկսվում է 09:15-ից, ակտիվ պայքարի օր է: Պայքարի անսովոր մարդն իր մեջ է պահում էներգիան, կասկածամիտ ու նենգ դառնում: Լավագույն օրն է մարտարվեստով զբաղվելու համար: Կարող եք աշխատել մետաղի հետ: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պասիվ ու թույլ լինելը: Այսօր հիվանդացածն արագ կառողջանա:


Այսօր արևային 30-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Խորհուրդ չեն տրվում ավելորդ զրույցները, ակտիվ գործերը, մեծ մաքրությունը: Լավ նշաններ կլինեն ծիածանի, կամրջի տակով անցնելը, լույս, կայծակ տեսնելը, հագուստի պատռվելը, ժամեր ու հայելիներ գնելը: Վատ նշաններ կլինեն մռայլ օրը, մթությունը, զարդից ընկած քարը, կոտրված ժամերն ու սպասքը: Օրվա գույնը ոսկեգույնն է: Օրվա թվերն են 5-ով վերջացողները՝ 15, 25, 35 և այլն: Խորհուրդ է տրվում սառը ուտեստներ ուտել: Կաթ, կաթնամթերք, հաց օգտագործեք: Լավ է երազներ չտեսնել, հնարավորության դեպքում լույսի ներքո քնեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1088 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/2