Փետրվարի 12-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1307 | 21:00 | |
Փետրվարի 12-ը կիսում են լուսնային 8-րդ ու 9-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է: Լուսնային 8-րդ օրը, որը ձգվում է մինչև 10:56-ը, կերպափոխությունների, ճշգրիտ գիտությունների, ինքներդ ձեզ վրա աշխատելու օր է: Բարենպաստ է տուն կառուցելը, պլանավորմամբ զբաղվելը: Խուսափեք ալկոհոլ օգտագործելուց: Կարող եք օրգանիզմի մաքրում անցկացնել: Լուսնային 9-րդ օրը, որը սկսվում է 10:56-ից, ամեն քայլը լավ կշռադատեք ու գնահատեք: Շատ օգտակար կլինի այն մարդուն ներելը, ով վիրավորել է ձեզ: Օրը բարենպաստ է այգում աշխատելու ու ճամփորդելու համար: Խորհուրդ են տրվում մաքրումը, պասիվությունն ու վերահսկողությունը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը: Հարմար ժամանակ չէ նաև ուսման, խոհանոցում աշխատելու համար: Մի ստեք, մի հպարտացեք: Ոչ ադեկվատ լինելը կարող է խափանել բոլոր նախաձեռնությունները: Որպես կանոն՝ այսօր ակտիվության ցանկացած դրսևորում պատժելի է, նրա հետևանքները վատը կլինեն: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, ֆոբիաները կսրվեն: Այսօր արևային 29-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Սա հումորի ու ծիծաղի օր է, որոնց շողերի ներքո չարը ոչնչանում է: Խորհուրդ է տրվում վերանորոգել, կարել, հագուստ գնել ու հագնել, զբոսնել, կարդալ: Մայրամուտից հետո կարող եք ճաշկերույթ կազմակերպել: Խուսափեք դիմահարդարանքի միջոցներ ու օծանելիք օգտագործելուց: Նախապատվությունը տվեք թեթև սննդին, աղցաններին: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում ձայներ ու երաժշտություն լսեք: |
|