ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Փետրվարի 12-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 845 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Փետրվարի 12-ը կիսում են լուսնային 1-ին ու 2-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է, իսկ 10:23-ից՝ Ձկների:

Լուսնային 1-ին օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 09:00-ն, հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Կենսական ուժերն այսօր մեծ չեն լինի, այնպես որ՝ խուսափեք ծանրաբեռնվածությունից: Չարժե ռիսկային գործեր նախաձեռնել, լավ է միայն ծրագրել դրանք: Բարենպաստ է հուզական հանգիստը: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելն ու առևտուր անելը: Սեփական ուժերի և արարքների սխալ գնահատականը նկատելի կորուստների պատճառ կդառնա, եթե մարդն այսօր ակտիվ գործունեությամբ զբաղվի: Խուսափեք ալկոհոլից, շատ տաք ու կծու ուտեստներից: Օրվա հիվանդությունները երկար կտևեն, բայց հիվանդն անպայման կառողջանա:

Լուսնային 2-րդ օրը, որը սկսվում է 09:00-ից, կրկին ուշադիր է պետք լինել ժլատությանն ու զավթողական բնազդներին: Դրանք հաղթահարելը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Օրը բարենպաստ է ճամփորդությունների, ստեղծագործելու, առևտրի, դիետաների համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, դատական գործընթացներ սկսելն ու դրանց մանակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելը:


Այսօր արևային 29-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Սա հումորի ու ծիծաղի օր է, որոնց շողերի ներքո չարը ոչնչանում է: Հումորի զգացումը կօգնի ազատվել կոմպլեքսներից: Խորհուրդ է տրվում նորոգել, կարել, հագուստ գնել ու հագնել, զբոսնել, բայց ոչ ճամփորդել, սովորել, կարդալ: Խորհուրդ չի տրվում չարաշահել օծանելիքն ու դիմահարդարման միջոցները: Լավ նշան կլինի կրկնվող երաժշտություն լսելը, կաշվից իրեր, գումար գտնելը, մեջքին փչող քամին: Վատ նշաններ կլինեն նյութական կորուստները, պատռվող հագուստն ու կոշիկները: Օրվա գույներն են բաց յասամանագույնը, ոսկեգույնը, դեղինը: Ցանկալի չեն մուգ գույներն ու կանաչը: Օրվա թվերն են՝ 29, 43, 65, 56: Նախապատվությունը տվեք թեթև ուտեստներին, աղցաններին, բուսական յուղերին: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում ձայներ և երաժշտություն լսեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 845 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3