Փետրվարի 11-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1146 | 21:00 | |
Փետրվարի 11-ը կիսում են լուսնային 18-րդ ու 19-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է: Լուսնային 18-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 20:29-ը, ստի, խարդավանքների, մեքենայությունների օր է: Գաղտնի խոչընդոտներ կառաջանան, կթվա, թե ձեզ ուզում են շեղել ճիշտ ճանապարհից: Անհրաժեշտ է պայքարել վատ մտքերի դեմ, իրատես լինել, կողքից նայել ձեզ, հրաժարվել պատրանքներից, ցածր բնազդներից: Շատ կարևոր կլինի ճիշտ տրամադրվելը: Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության ու վատ սովորույթների դեմ պայքարելը: Անբարենպաստ է հարբեցողությամբ զբաղվելն ու շատ ծխելը, մարդկանց պիտակավորելը: Լուսնային 19-րդ օրը, որը սկսվում է 20:29-ից, ծանր ու բավական վտանգավոր օր է: Այն վտանգավոր է թունավորման, հոգևոր մթագնման տեսանկյուններից: Ինչ-որ մեղքի մեջ մոլորվելով՝ մարդը կարող է հեշտությամբ իր շուրջը հյուսած դիվային ցանցն ընկնել: Զգույշ է պետք լինել նոր գաղափարների հետ: Սա միայնակ, ստեղծագործող մարդկանց օր է: Բարենպաստ է զբաղվել առօրյա գործերով, զբոսնել, միայնակ ճամփորդել: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, կարևոր որոշումներ ընդունելը, բանակցություններ վարելը: Օրը կրիտիկական է հոգեպես անկայուն մարդկանց համար: Այսօր արևային 28-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Սա ծանր, գաղտնիքների բացահայտման օր է: Խորհուրդ է տրվում հետևեք ձեզ, չտրվեք գայթակղություններին: Այսօր աղտոտության, ծանրության զգացումները նորմալ երևույթներ կլինեն: Մաքրեք ձեր շուրջն ու ձեր ներսը: Խորհուրդ չի տրվում ինչ-որ նոր բան սկսել, պղծել հողը: Խուսափեք սեռական կապերից: Լավ նշաններ կլինեն մետաղադրամ գտնելը, սեփական անունը լսելը: Վատ նշաններ կլինեն արյունը, կոտրված հատակն ու աստիճանները, պատռված կոշիկը: Օրվա գույներն են մուգ շագանակագույնը, սևը, հողագույնը: Բացասական կլինեն դեղինն ու կարմիրը: Օրվա թվերն են՝ 28, 82, 93: Այսօր հնարավոր են ծանր, սարսափներով լի երազներ: |
|