ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Փետրվարի 11-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 791 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Փետրվարի 11-ը կիսում են լուսնային 29-րդ, 30-րդ և 1-ին օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է:

Լուսնային 29-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 08:41-ը, ամենավտանգավոր օրերից մեկն է, երբ ցանկացած երազ, ցանկացած կանխագուշակություն սուտ կլինի: Անկումների և աղետների օր է: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել: Արժե վերջ տալ ձևական կապերին, մի կողմ վանել կպչուն մարդկանց և կպչուն մտքերը: Բարենպաստ է պատասխանատու լինելը, տագնապի դեմ պայքարելը, տան ու տնտեսության հարցերով զբաղվելը: Անբարենպաստ է նոր գործեր սկսելը, եղջյուրից և ոսկորից իրեր կրելը: Օգտակար կլինի քնելուց առաջ օրգանիզմը ջրով մաքրելը, մի քանի րոպեով սառը ջրի մեջ պահեք ոտքերը:

Լուսնային 30-րդ օրը, որը սկսվում է 08:41-ից և շարունակվում մինչև 22:05-ը, սիրո, ներողամտության օր է: Պետք է ուշադիր վերլուծել անցած ուղին և աշխատել քավել բոլոր մեղքերը: Սա անպիտանից ազատվելու, զարգացման նոր շրջափուլ մտնելու օր է: Շան հաչոցը նշան կլինի, որ կյանքի ճանապարհին սխալ եք թույլ տվել: Օրն անբարենպաստ է գործնական հարաբերությունների համար: Արժե ավարտին հասցնել գործերը, մարդկանց ուրախություն պարգևել, հետ տալ պարտքերը: Մաքրեք տունը: Ուտելիքը պետք է թեթև լինի, խուսափեք մսից ու կոշտ ուտեստներից: Խուսափեք ագրեսիա ցուցաբերելուց և հոտավետ նյութերի հետ աշխատելուց:

Լուսնային 1-ին օրը, որը ձգվում է 22:05-ից մինչև 24:00-ն, հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Կենսական ուժերն այսօր մեծ չեն լինի, այնպես որ՝ խուսափեք ծանրաբեռնվածությունից: Չարժե ռիսկային գործեր նախաձեռնել, լավ է միայն ծրագրել դրանք: Բարենպաստ է հուզական հանգիստը: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելն ու առևտուր անելը: Սեփական ուժերի և արարքների սխալ գնահատականը նկատելի կորուստների պատճառ կդառնա, եթե մարդն այսօր ակտիվ գործունեությամբ զբաղվի: Խուսափեք ալկոհոլից, շատ տաք ու կծու ուտեստներից: Օրվա հիվանդությունները երկար կտևեն, բայց հիվանդն անպայման կառողջանա:


Այսօր արևային 28-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Սա ծանր, գաղտնիքների բացահայտման օր է: Խորհուրդ է տրվում հետևեք ձեզ ու չտրվեք գայթակղություններին: Մաքրեք ձեր շուրջը, պայքարեք մակաբույծների դեմ: Խորհուրդ չի տրվում նոր բան սկսել: Խուսափեք սեռական կապերից: Լավ նշաններ կլինեն մետաղադրամ գտնելն ու սեփական անունը լսելը: Վատ նշաններ կլինեն արյունը, կոտրվող հատակն ու աստիճանները: Օրվա գույներն են մուգ շագանակագույնը, սևը, հողագույնը: Բացասական կլինեն դեղինն ու կարմիրը: Օրվա թվերն են՝ 28, 82, 93: Այսօր հնարավոր են ծանր, սարսափներով լի երազներ:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 791 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3