ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Փետրվարի 10-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 638 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Փետրվարի 10-ը կիսում են լուսնային 28-րդ ու 29-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է, իսկ 04:20-ից՝ Ջրհոսի:

Լուսնային 28-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 08:13-ը, բարձրագույն ճշմարտությունների, նվերների ու գտածոների, երկրային գործերի օր է: Բարենպաստ է զբաղվել խոշոր գործերով, իրեր գնել, օգտակար բույսեր տնկել ու բարի մտքեր տարածել: Այսօր անհրաժեշտ է բարձր տրամադրության մեջ լինել, դիտել ձեր ներսը, վերահսկել հույզերը: Անբարենպաստ է ծառեր կտրելը, ծաղիկներ քաղելն ու նվիրելը: Հետևեք զարկերակային ճնշմանը, քիչ կարդացեք ու մի նայեք վառ լույսին:

Լուսնային 29-րդ օրը, որը սկսվում է 08:13-ից, ամենավտանգավոր օրերից մեկն է, երբ ցանկացած երազ, ցանկացած կանխագուշակություն սուտ կլինի: Անկումների և աղետների օր է: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել: Արժե վերջ տալ ձևական կապերին, մի կողմ վանել կպչուն մարդկանց և կպչուն մտքերը: Բարենպաստ է պատասխանատու լինելը, տագնապի դեմ պայքարելը, տան ու տնտեսության հարցերով զբաղվելը: Անբարենպաստ է նոր գործեր սկսելը, եղջյուրից և ոսոկրից իրեր կրելը: Օգտակար կլինի քնելուց առաջ օրգանիզմը ջրով մաքրելը, մի քանի րոպեով սառը ջրի մեջ պահեք ոտքերը:


Այսօր արևային 27-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Սա անկանխատեսելի օր է: Խորհուրդ է տրվում հետևել շփման կանոններին, լինել մարդկանց մեջ, հետևել աշխարհին: Լավ է նայեք ընկնող աստղերին ու երազանք պահեք: Հյուրասեր եղեք, նվերներ տվեք, զբոսնեք, ֆիզիկական վարժություններ արեք: Խորհուրդ չի տրվում աշխատել հողի հետ: Խուսափեք սեռական կապերից: Լավ նշաններ կլինեն ծիածանը, արևային անձրևը, բանալի գտնելը: Վատ նշաններ կլինեն հրդեհները, անկումները: Օրվա գույներն են երկնագույնը, բաց կապույտը, ոսկեգույնը: Կանաչն ու շագանակագույնը բացասական կլինեն: Օրվա թվերն են՝ 27, 89, 68: Նախապատվությունը տվեք թեթև ու բազմազան, ջրիկ ուտեստներին, կաթնամթերքին: Խուսափեք քաղցրից: Երազները կշիռ կունենան, եթե քնեք բաց երկնքի տակ: Լավ նշան կլինի երազում երկինք տեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 638 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/2