Հունվարի 16-ին Ռուսաստանում նշում են Պայուսակներում մեծ պեղումների օրը
- Հունվարի 16-ը Պայուսակներում մեծ պեղումների օրն է։ Սա կանանց տոնն է: Չէ՞ որ հիմնականում կանանց ձեռքի պայուսակում են հավաքվում զարմանալի իրեր և առարկաներ: Չկա ավելի մեծ բան, քան կանանց փոոոոքր պայուսակը։ Կնոջ պայուսակը մեծ առեղծված է մնում մեր մոլորակի արական բնակչության համար։
- Իհարկե, այս իրադարձությունն այնքան մասշտաբային չէ, որքան հին տաճարի պեղումները։ Ինչ ասեք, որ չեք գտնի կանանց պայուսակներում՝ նոթատետրեր, թղթի բազմաթիվ կտորներ, կոսմետիկայի պայուսակ (այն նույնպես պետք է պեղումների ենթարկվի, բայց պայուսակից հայտնաբերված առարկաների վերլուծությունից հետո), փաստաթղթեր, մատիտներ ու գրիչներ, դրամապանակներ ու հին բանալիներ և շատ ու շատ տարօրինակ տպավորություն թողնող իրեր:
- Ու միայն կանայք գիտեն, թե ինչու և ինչի համար են պայուսակում հավաքվում այնպիսի մանրուքները, որոնց տրամաբանական բացատրությունը ոչ մի տղամարդ չի կարող տալ:
- Այս տոնը կարող էր կոչվել նաև Պայուսակն անվերջ քչփորելու օրը, երբեմն պեղումները կարող են նույն պահին չավարտվել։
Բոլոր տոների մասին տեղեկացեք՝ անցնելով հետևյալ հղումով։
|