ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Օրահուշակ. 14 դեկտեմբեր
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1112 | 18:00 Ավելացրեց: armenlur

Հինգշաբթի. 14 դեկտեմբեր։ Տարվա 348-րդ օրն է, 50-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 17 օր։

  • Հինգշաբթի սրվում է կանխազգացումը, որը թույլ է տալիս տարբերակել համախոհներին հակառակորդներից: Այս օրվա էներգիան բերում է փառք, պատիվ, հաջողություններ:
  • Հինգշաբթի բոլոր գործեր ավարտին հասցվում են, պարզապես պետք է ինքնավստահ լինել: Իսկ եթե նման վստահություն չկա, ավելի լավ է հետաձգել գործերը:
  • Այս օրը ղեկավարության հետ շփումները դրական են, բանակցությունները՝ հաջող: Իսկ սիրտը կհուշի լուծելու սիրային գործերը: 

Հին հայկական տոմարով 4979 թվականն է։ Ամսանունը՝ Քաղոց (30 օր՝ 9 դեկտեմբեր - 7 հունվար)։ Օրանունը՝ Վանատ։ Շաբաթվա օրանունը՝ Լուսնթագ (Յուպիտեր)։


Դեկտեմբերի 14-ին արևային 9-րդ ամսվա 30-րդ օրն է։

  • 30-րդ արևային օրը շնորհի, անվերջ փայլատակման, ժամանակի հաղթահարման օր է։ Արևային ամսվա վերջին օրը խորհուրդ է տրվում ամփոփել արդյունքները, մաքրազերծ մտքերը, օրը նվիրել ուսմանն ու ուսուցչին: Ցանկալի է ամեն ինչ անել մանրազննին կոկիկ։ Սա լուրջ ընտրությունների ժամանակն է։
  • Օրվա համար նպաստավոր է կրակը: Լավ է այցելել եկեղեցի, հիշել հանգուցյալներին, աղոթել, մտածել (կրակի մոտ, հայելու առաջ): Խորհուրդ չի տրվում ավելորդ խոսակցությունները, ակտիվ գործունեությունը, մաքրությամբ զբաղվելը, լվացք անելը և այլն: Լավ նախանշանները կապված են ռիթմերի, ժամացույցի թիկ-թակի, զանգի ղողանջելու հետ։ Լավ է ծիածանի, կամրջի տակով անցնելը, լույս, կայծակ, արևածագ տեսնելը, ակնեղեն գտնելը, կոճակ կորցնելն ու հագուստի պատռվելը։ Լավ է ժամացույց և հայելի ձեռք բերելը, բայց ոչ կոտրելը։ Վատ նաշանշաններն են մռայլ օրը, խավարը, զարդերից դուրս ընկած քարը, կոտրված ժամացույցը կամ սպասքը:
  • Սնունդ. 30-րդ օրը պետք է ուտել սառը սնունդ՝ կաթ, կաթնաթթվային մթերքներ, հաց: Շատ լավ է պաս պահելը։
  • Գույն. սպիտակ գույնի օրն է, ուստի ներդաշնակ են բոլոր գույները, բացի սևից: Նախընտրելի են ոսկեգույն, բծավոր, փայլուն և զարդանախշ։ Քարերից բարենպաստ է ոսկե ավենտուրինը, վարդագույն տուրմալինը։ Թվեր. օրվա հետ կապված են բոլոր հոբելյանական ամսաթվերը, որոնք ավարտվում են հինգով ' 15, 25, 35-ով և այլն: Իսկ 40, 85-ը օրվա առեղծվածային թվերն են:

Արևածագ՝ 8:16, արևամուտ՝ 17:36։ Ճիշտ կեսօրը՝ 12։56։ Օրվա տևողությունը՝ 9:20 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 1 րոպե կարճ է։

Դեկտեմբերի 14-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 3-րդ օրն է։

  • Պայքարի, ակտիվության և բեկումների օր է: Հակասությունները սրվում նույնիսկ մերձավոր մարդկանց միջև:
  • Մթնոլորտը չսրելու և տրամադրությունը չփչացնելու համար խորհուրդ է տրվում ամեն ջանք գործադրել ճնշելու բացասական հույզերը՝ էներգիան ուղղելով ֆիզիկական վարժություններին:

Լուսնային 3-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը բարեհաճ չէ։ Վար ու ցանք չանել։ Հիվանդությունները վտանգավոր են։
  • Երազները նշանակալից են։ Նորածինները երկարակյաց չեն։

Լուսինը Այծեղջյուր համաստեղությունում է՝ 9°43'։

  • Լուսնի անցումը Այծեղջյուրի նշանի երկայնքով պարգևատրում է զգացմունքներով: Մի կողմից Այծեղջյուրի լուսինը մեծացնում է ներքին խոցելիությունը, իսկ մյուս կողմից՝ թույլ չի տալիս զգացմունքներն արտահանել:
  • Հատկապես այս օրերին կարող ենք սառը և անզգացմունքային թվալ, քանի որ նախընտրելի է թաքցնել հույզերը:

Լուսնի ազդեցությունը՝ մեծ է։
Լուսնային օրն սկսվել է դեկտեմբերի 14-ին՝ 09:57-ից և կավարտվի դեկտեմբերի 15-ին՝ 10:51-ին։
Լուսնի ծագումը՝ 09:57։ Լուսնի մարումը՝ 18։46։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 149.45, բարձրությունը = 15.0°։
Լուսնի տեսանելիությունը՝ 2%։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 370.832 կմ, երեկ՝ 373. 826 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 2.994 կիլոմետր։

Լուսին՝ առաջին քառորդ։ Լուսին՝ 1 օրական 08 ժամական 28 րոպեական։

  • Լուսնի առաջին քառորդը հաշվվում է նորալուսնից մինչև երկրորդ փուլի սկիզբը: Այս պահին լուսինը գտնվում է աճման սկզբում: Առաջին քառորդում ծրագրած գործերը լիցք են ստանում։
  • Այս ժամանակահատվածում առաջարկվում է նոր նախագծեր սկսել, կշռադատել ապագայի խնդիրները և մանրակրկիտ վերլուծել նախորդի լուսնային ամսվա ընթացքում չիրականացրած ծրագրերի պատճառները:
  • Առաջին լուսնային փուլում օրգանիզմը ուժեր է կուտակում: Լիցքերն առայժմ բավարեր չեն:
  • Աշխատանքում և անձնական կյանքում ընթացիկ հարաբերությունները վերանայելու փուլն է և շատ հավանական է, որ դրանք հասցվեն ամենաբարձր մակարդակի:
  • Նոր կապերն ու ծանոթություններն արագ են տեղի ունենում: Լուսնի աճի հետ մեկտեղ ավելանում են նաև կենսական լիցքերը:

Հաջորդ Նորալուսինը՝ հինգշաբթի՝ 2024 թվական, 11 հունվար, 15:57։
Առաջիկա Լիալուսինը՝ չորեքշաբթի՝ 27 դեկտեմբեր, 04:33։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1112 | Ավելացրեց: armenlur | Պիտակներ: 14 դեկտեմբեր, Հորոսկոպների համադրություն | Վարկանիշ: 0.0/0