ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Օգոստոսի աստղագուշակը
Բաժին: Ամսվա | Դիտումներ: 6910 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շատ կարևոր կլինի օգոստոսի սկիզբը: Դա հենց այն շրջանն է, երբ կարելի է արժեքավոր տեղեկատվություն ստանալ, սովորել այն, ինչ շուտով լրիվ անհրաժեշտություն կդառնա, որոշակիություն մտցնել ապագայի ծրագրերում: Դուք ոչնչից չեք վախենա, դժվարությունների առաջ չեք նահանջի, կաշխատեք անկախ պայմաններից առաջ շարժվել: Հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա կանգնեցնել ձեզ, բայց որոշ մարդիկ կարող են նախանձել ձեր հաջողություններին ու ձեռքբերումներին: Նրանց հետ անհրաժեշտ է զգույշ լինել, քանի որ թիկունքից կարող են վնասել ձեզ:

Ամսվա կեսին կարևոր գործեր կհայտնվեն, հեշտ չի լինի հասկանալը, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ, ինչն է առաջին հերթին ուշադրություն պահանջում: Հույս դրեք սեփական փորձի վրա: Շատ իրավիճակներ ձեզ կհիշեցնեն այն, ինչի հետ արդեն բախվել եք նախկինում: Ժամանակն ու էներգիան չեն հերիքի ընտանեկան գործերի, մտերիմների հետ շփվելու համար: Հարազատների հետ հարաբերություններն առավել լարված կդառնան, ամեն անգամ չեք ուզենա հարթել սուր անկյունները:

Օգոստոսի վերջը շատ նախաձեռնություններում հաջողություններ է խոստանում: Նոր հեռանկարներ կբացվեն, կոգևորվեք: Կուզենաք ամեն ինչին միանգամից հասնել և ամեն անգամ չեք լսի առողջ բանականության ձայնը, որը կհուշի, որ դա անհնար է:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Կգերակշռեն դրական միտումները: Աշխատեք ժամանակը զուր չվատնել, զբաղվեք կարևոր, հեռանկարային ու խոստումնալից նախագծերով: Այո, երբեմն դժվար է լինելու, հնարավոր է՝ նույնիսկ շատ դժվար, բայց դուք մտածածից չեք հրաժարվի ու ճիշտ կվարվեք: Կարող եք հասնել նրան, ինչի մասին նախկինում երազում էիք, կիրագործեք ամբիցիոզ ծրագիրը: Նշանի շատ ներկայացուցիչներ կշահեն այն մարդկանց հարգանքը, որոնք նախկինում իրենց վերևից էին նայում:

Օգոստոսի կեսին ստիպված եք լինելու կոշտ մեթոդներով գործել, պաշտպանել ձեր հետաքրքրություններն ու ձեր ծրագրով գործելու իրավունքը, այլ ոչ թե միայն ուրիշների խնդրանքներն ու առաջադրանքները կատարել: Հնարավոր է կոնֆլիկտային իրավիճակներ առաջանան, բայց դուք հույզերին չեք տրվի, միշտ որոշումներ կընդունեք՝ ղեկավարվելով առողջ բանականությամբ:

Ամսվա վերջին կարող են սրվել հին տարաձայնությունները, շրջապատողների հետ հանգիստ ու բարյացակամ հարաբերություններ պահպանելը կդժվարանա: Նույնիսկ մտերիմներն ամեն անգամ ձեզ ճիշտ չեն հասկանա: Բայց լուրջ վեճերից խուսափել ձեզ կհաջողվի:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օգոստոսի առաջին կեսին կգերակշռեն դրական միտումները: Դա հարմար ժամանակ է բարդ, մասշտաբային ու կարևոր բան ստանձնելու համար: Չեն բացառվում հետաքրքիր ու շատ անսովոր համագործակցության առաջարկները: Հաճախ դրանք կանեն մարդիկ, որոնց հետ նախկինում արդեն գործ ունեցել եք: Նման դեպքերում ճիշտ որոշում ընդունելն ավելի հեշտ կլինի, քան այն դեպքում, եթե մարդուն առաջին անգամ տեսնեք:

Սովորեք, քանի որ հիմա արագ կմտապահեք այն, ինչ կարող է կարևոր ու օգտակար լինել: Չի բացառվում՝ այս շրջանում ստացված տեղեկատվությունը շուտով օգնի ձեզ լուրջ որոշումներ ընդունել, հասկանալ, թե ինչի վրա արժե կենտրոնանալ ապագայում:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կնվազի: Շատ Երկվորյակներ պարզապես կձանձրանան: Նշանի այդ ներկայացուցիչները չեն հասկանա, թե ինչի վրա և ինչու է պետք կենտրոնանալ, բաց կթողնեն հետաքրքիր հնարավորությունները, ամեն անգամ ճիշտ չեն ընտրի համախոհներին: Բայց անհաղթահարելի խոչընդոտներ ձեր ճանապարհին չեն առաջանա:



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օգոստոսի սկզբին աշխատեք քիչ անհանգստանալ: Այդ հատվածում կարևոր կլինի հանգստություն պահպանելը, կշռադատված որոշումներ ընդունելը, հնարավորինս ռիսկի չդիմելը: Կարող եք վերադառնալ հին գաղափարներին ու ծրագրերին: Օգտակար կլինի նախկին հաջողությունների մասին հիշելը, որից կոգեշնչվեք ու կկարողանաք առաջ շարժվել:

Ուշադրություն դարձրեք ընտանեկան գործերին, մտերիմների հետ հարաբերություններին: Երբեմն աջակցության, հոգեկան ջերմության, սիրո, հոգատարության պակաս կզգաք: Մտածեք, թե ինչը կարող է ձեզ օգնել ավելի լավատեսորեն տրամադրվել, իրերին այլ կերպ նայել:

Մինչև օգոստոսի կեսը հավանական են հաջողություններ աշխատանքի ու բիզնեսի մեջ: Ավելի ուշ դրական միտումների ազդեցությունը գործնական ոլորտում ավելի քիչ նկատելի կլինի, իսկ լարված պահերը կշատանան: Նշանի որոշ ներկայացուցիչներ կուզենան կիսատ թողնել գործերն ու ամեն ինչ հետաձգել: Բայց արժե ջանքեր գործադրել սկսածն ավարտին հասցնելու համար: Դուք չեք զղջա, որ աշխատել եք այդ ուղղությամբ:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ամսվա սկիզբը հարմար է կազմակերպչական հարցերը լուծելու համար, ինչը ձեզ մոտ հրաշալի կստացվի: Հավանական են հաջողություններ կոմերցիոն գործունեության մեջ: Այդ շրջանում կնքած շատ գործարքներ ձեզ շահույթ կբերեն: Դրական միտումները նույնքան նկատելի չեն լինի անձնական հարաբերություններում: Հնարավոր են տարաձայնություններ, փոխադարձ դժգոհություններ, վեճեր: Փոխադարձ վիրավորանքները կկուտակվեն, ինչից ազատվելը դժվար կլինի: Աշխատեք իրավիճակի սրացում թույլ չտալ, հնարավորինս հարթեք սուր անկյունները, ձեզ բարեհամբույր պահեք նույնիսկ նրանց հետ, որոնք դրան արժանի չեն:

Օգոստոսի երկրորդ կեսը ինքներդ ձեզ վրա աշխատելու, սեփական զգացմունքներից ու ապրումներից գլուխ հանելու ժամանակ է: Համբերատար եղեք գործերում շտապել չարժե, առաջին տպավորությանը վստահելն էլ վտանգավոր կլինի: Համբերատարությունն ու սպասելու ունակությունը հատկապես կարևոր կլինեն ամսվա վերջին: Հենց այդ շրջանում կարևոր կլինի բարենպաստ պահին սպասելը և միայն դրանից հետո գործելը:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օգոստոսը ոչ միանշանակ ու բարդ կսկսվի: Կարող եք մտածել, որ ամսվա առաջին օրերն անհաջող են, բայց դա չափազանցություն կլինի: Իրականում այդ շրջանը պարզապես անակնկալներով լի կլինի: Երբեմն դրանք տհաճ կլինեն, բայց կլինեն նաև հաջողության պահեր: Կարևոր կլինի ժամանակին աստղերի աջակցությունը զգալն ու դրանից առավելագույն օգուտ քաղելը: Հաճախ ինտուիցիան կօգնի խուճապի չմատնվել, ձեզ ճիշտ պահել, նույնիսկ եթե պայմանները սպասվածի նման չլինեն:

Ամսվա կեսին կարևոր կդառնան շրջահայաց լինելն ու զգուշությունը: Այդ հատվածում հեշտությամբ կգերագնահատեք ձեր ուժերը, խոստումներ կտաք, որոնք կատարելը բարդ կլինի: Կապերին ընտրողաբար մոտեցեք: Նշանի որոշ ներկայացուցիչներ կվստահեն նրանց, որոնք դրան արժանի չեն, բայց, բարեբախտաբար, շուտով կհասկանան դա:

Օգոստոսի վերջը բարենպաստ շրջան է: Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի և՛ մասնագիտական ոլորտում, և՛ անձնական հարաբերություններում: Դուք լավ կհասկանաք, թե ինչի եք ուզում հասնել ու մտածածից չեք հրաժարվի: Շատ Կույսեր այդ հատվածում կուղղեն հին սխալները՝ հասկանալով, որ դա իրենց կյանքը դեպի լավն է փոխելու:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի ողջ ամսվա ընթացքում: Իհարկե, դա չի նշանակում, որ բոլոր օրերն անամպ են լինելու, աստղերն էլ կատարելու են ձեր բոլոր ցանկությունները: Բայց հաջողությունը հաճախ է ուղեկցելու ձեզ: Չի բացառվում՝ գլուխ հանեք բարդ գործերից, լուծեք այն հարցերը, որոնք ուրիշներին փակուղու առաջ են կանգնեցրել:

Շատ Կշեռքներ օգոստոսին արժեքավոր փորձ ձեռք կբերեն, որը նրանց պետք կգա մասնագիտական ոլորտում, թույլ կտա ամրապնդել դիրքերը, հետևում թողնել մրցակիցներին: Կարևոր կլինի հնացած պատկերացումներին, կարծրատիպերին չկառչելը: Պետք է որոշումներ ընդունեք՝ հենվելով իրականության, այլ ոչ թե պատրանքների վրա: Դա ձեզ մոտ հաճախ կստացվի:

Օգոստոսի երկորրդ կեսը առաջինից լարված կլինի, այն դժվարություններ, անհապաղ լուծում պահանջող բարդ խնդիրներ կբերի: Դուք ամեն ինչից գլուխ կհանեք, բայց տհաճ պահերից ամբողջովին խուսափել հնարավոր է չստացվի: Աշխատեք հանգստություն պահպանել, լավատես լինել: Շատ բան կախված կլինի կյանքին և այլ մարդկանց ձեր վերաբերմունքից:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ամենահեշտ ամիսը չի լինի, բայց այն շատ վատն անվանել էլ չի կարելի:

Օգոստոսի սկիզբը հնարավորություն կտա հաջողությունների հասնել աշխատանքի մեջ, ամրապնդել մասնագիտական դիրքերը: Շատ կարևոր է նկատի ունենալ, որ շատ բան կախված է լինելու ձեր համախոհներից: Նրանց ուշադիր ընտրեք. հիմա կարող եք ձեզ նման ճոխություն թույլ տալ: Նկատի ունեցեք, որ այս շրջանում սկսվող գործնական հարաբերությունները կարող են ընկերական կամ ռոմանտիկ բնույթ ստանալ, կարևոր դեր խաղալ ձեր կյանքում: Ցավոք, նշանի երիտասարդ ներկայացուցիչները ռիսկի են դիմում սիրահարվել մեկին, որն ընդհանրապես հարմար չէ նրանց: Օգտակար կլինի մտերիմների, հատկապես ավագ հարազատների խորհուրդները լսելը:

Օգոստոսի կեսին ցանկալի է զարկ տալ երևակայությանը: Աշխատեք զբաղվել նրանով, ինչը ձեզ ոգեշնչում է: Չի բացառվում՝ ձեզ առաջարկեն միանալ ստեղծագործ նախագծերին, և դրանից պետք չէ հրաժարվել: Հաստատ հետաքրքիր և ուրախ է լինելու:

Օր օրի գործերը կշատանան, բայց ձեր էներգիան էլ կմեծանա, այնպես որ՝ շատ խնդիրների լուծումից հրաշալի գլուխ կհանեք: Օգոստոսի վերջը կարող է հագեցած, երբեմն լարված լինել, բայց դուք հազիվ թե բողոքեք:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օգոստոսի սկիզբը բարենպաստ կլինի նրանց համար, ովքեր կարողանում են ոչ միայն աշխատել, այլև համագործակցել: Կարևոր է հասկանալը, թե որոնք են շրջապատողների նպատակները, ինչով կարելի է հետաքրքրել մարդկանց, որոնց օգնությունը կարող է ձեզ պետք գալ: Մի գերագնահատեք ձեր հմայքի ուժը: Դրան դիմակայել, իհարկե, քչերն են ունակ, բայց իսկապես կարևոր անձանց համար ավելի նշանակալի փաստարկ է պետք, քան ձեր հաճելի ժպիտն է: Առաջարկներ կստանաք, որոնց շատ կուզենաք համաձայնել: Բայց մի շտապեք: Կարևոր կլինի հնարավորինս շատ ինֆորմացիա հավաքել, պարզել, թե ինչ են ձեզանից սպասում և ինչպես պետք է շնորհակալություն հայտնեք:

Օգոստոսի երկորրդ կեսը ձեզ համար ավելի հարմար ռեժիմով կանցնի և ավելի քիչ անակնկալներ կբերի: Հաճախ ավելի վաղ ստացած փորձը կօգնի կողմնորոշվել նոր իրավիճակում: Դա վերաբերում է և՛ աշխատանքային հարցերին, և՛ անձնական հարաբերություններին: Ամսվա վերջին օրերին լավ է իրադարձությունները չշտապեցնեք ու զգույշ գործեք: Այդ օրերը հարմար չեն խոստումներ տալու համար: Ամենազգացմունքային ու տպավորվող Աղեղնավորները վտանգ կա՝ մանիպուլյացիայի զոհ դառնան:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օգոստոսի սկզբին չեն բացառվում կոնֆլիկտներն ու լարված պահերը: Հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը, երբեմն նույնիսկ ամենամտերիմ մարդիկ ձեզ չեն հասկանա, կամ չեն ուզենա հասկանալ: Իրավիճակը երբեմն այնպես կդասավորվի, որ պարզապես չեք կարողանա չխառնվել ուրիշների գործերին, չնայած կհասկանաք, որ դա ոչ ոքի դուր չի գալիս: Ավելի ուշ պարզ կդառնա, որ ամեն ինչ ճիշտ եք արել, իսկ մարդիկ, որոնք ձեզ վրա բարկացել են ու վիրավորվել ձեզանից, շնորհակալ կլինեն, որ անուշադիր չեք եղել:

Օգոստոսի կեսը բարդ կլինի: Սակայն հուզական դաշտը բարենպաստ կլինի, իսկ դա շատ կարևոր է: Դուք լավատեսորեն տրամադրված կլինեք, ցանկացած դժվարությունից ելք կփորձեք գտնել, չեք կորցնի հոգեկան հավասարակշռությունն ու սեփական ուժերի հանդեպ վստահությունը: Նկատի ունեցեք, որ աշխատանքի, ուսման հետ կապված ամեն ինչում արժե հետևել փաստաթղթերի անթերի ձևակերպմանը: Անփութությունը կարող է խանգարել ձեր ծրագրերի իրագործմանը:

Ձեզ համար կարևոր կդառնան օգոստոսի վերջին օրերը: Այդ հատվածում որոշումներ կընդունեք, որոնք կազդեն ձեր ծրագրերի վրա, կօգնեն արմատապես փոխել դրանք:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օգոստոսն առանց դժվարությունների չի անցնի, բայց լավ նորություն էլ կա. դուք դրանցից գլուխ կհանեք: Բոլոր որոշումները չէ, որ հաջող կլինեն, բայց դուք միշտ ժամանակին կզգաք, որ սխալվել եք ու կփորձեք ուղղել ձեր սխալը: Հաճախ կօգնեն հին ծանոթները, մարդիկ, որոնց ժամանակին կարևոր ծառայություններ եք մատուցել: Նրանց շնորհիվ կհասնեք դրված նպատակներին, առաջ կանցնեք մրցակիցներից, որոնք ձեզանից հետ են մնում միայն մարդկանց հետ լեզու գտնելու, խմբում աշխատելու ունակությամբ:

Օգոստոսի երկրորդ կեսը վատ ժամանակ չէ նախաձեռնող լինելու համար: Դա վերաբերում է կյանքի բոլոր ոլորտներին: Սակայն նկատի ունեցեք, որ ձեր գործողությունները պետք է լավ մտածված լինեն: Չարժե կիսվել հում գաղափարներով, պատրաստ եղեք պատասխանել բազում հարցերի ու քննադատությունների: Կարող են հարթվել հին կոնֆլիկտները: Չի բացառվում՝ մարդիկ, որոնք ձեզանից նեղացել էին, հասկանան, որ դուք ոչնչում մեղավոր չեք: Դա հնարավորություն կտա վերականգնել այն հարաբերությունները, որոնք ավարտվելու համար ցավում էիք:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է: Օգոստոսի ձեր գլխավոր խնդիրն այն կլինի, որ վատ տրամադրությանը, ձանձրույթին ու բարկությանը չտրվեք: Պարտադիր չէ շուրջը բոլորին լավատեսությամբ վարակեք, երբեմն նույնիսկ լավ է, եթե այդ լավատեսությունը ձեր ներսում պահեք: Բայց պետք չէ անհանգստանալ դատարկ բաների պատճառով, տրվել մռայլ մտքերին ու չափազանց երկար մտորել այն խնդիրների շուրջ, որոնք կարող են ծագել, առավել ևս, որ դա քիչ հավանական է:

Հաճախ դուք այնպիսի իրավիճակներում կհայտնվեք, որոնք ձեզ այնքան էլ դուր չեն գա: Դժվարությունը նաև նրանում է, որ կարևոր կլինի իրական զգացմունքները ցույց չտալը, հնարավորինս բարեհամբույր լինելը: Մեծ մասամբ դա ձեզ կհաջողվի անել, բայց երբեմն ստիպված եք լինելու լեզուն ատամների հետևում պահել:
Ամսվա վերջը հանգիստ կանցնի: Այն հարմար է մտածելու, երազելու, նոր բան հորինելու համար: Հազիվ թե այս շրջանի ձեր բոլոր գաղափարներն իրագործեք. ինչ-որ բան կստացվի, իսկ ինչ-որ բան՝ ոչ: Դուք ինքներդ էլ դա կհասկանաք: Բայց երևակայությանը տրվելը հաճելի կլինի, հատկապես, երբ կողքին լինեն մարդիկ, որոնք կհիանան ձեզնով ու ձեր մտքերով:

Բաժին: Ամսվա | Դիտումներ: 6910 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/7