ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Օգոստոսի 9-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 749 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Օգոստոսի 9-ը կիսում են լուսնային 20-րդ ու 21-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է:

Լուսնային 20-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 22:31-ը, անկեղծության, բացահայտումների, հոգևոր կերպափոխման, կասկածները հաղթահարելու, պարտքերից ազատվելու օր է: Հռետորների և լիդերների ժամանակն է: Բարենպաստ է լինել տանը, զբաղվել տնտեսության հարցերով, ընտանիքով, հետևել ավանդույթներին: Անբարենպաստ է զբաղվել ձանձրալի գործերով: Լուսնային 20-րդ օրվա վտանգներն են հպարտությունը, մեծամտությունը:

Լուսնային 21-րդ օրը, որը սկսվում է 22:31-ից, լավն է խիզախություն դրսևորելու, ինքնակամ զոհաբերության, հեղափոխական վերակառուցումների, նպատակին հասնելու ճանապարհին համառություն դրսևորելու համար: Ակտիվ, ստեղծագործ օր է, լավն է մարտարվեստով զբաղվելու, քննությունների համար: Աշխատանքի նոր վայր անցնել էլ խորհուրդ է տրվում հենց լուսնային 21-րդ օրը: Օրն արժե ակտիվ անցկացնել: Անբարենպաստ է սկանդալներ սարքելը, միայնակ մնալը, ծանր աշխատանք կատարելն ու բոլոր ուժերը դրա վրա ծախսելը:


Այսօր արևային 22-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Օրը կապված է ընտրության, ժամանակի ու տարածության մեջ շարժման հետ: Սկզբունքային փոփոխությունների ու ազատության ժամանակ է: Խորհուրդ է տրվում ճանապարհի ընտրություն կատարել, հետևել ինտուիցիային, չխուսափել սիրուց: Բարենպաստ են կապերը, ծանոթությունները, բանակցությունները, ճամփորդությունները: Խորհուրդ չի տրվում դատարկ բաների պատճառով նեղանալ: Լավ նշաններ կլինեն փոփոխական եղանակը, մեջքին փչող քամին: Վատ նշաններ կլինեն ծուխը, վատ հոտերը, եթե քամին ինչ-որ բան քշի-տանի ձեռքից, անկումները: Նախապատվությունը տվեք ոչ վառ, խամրած գույներին: Օրվա թվերն են՝ 39, 86, 22, 53: Սննդի հարցում նախապատվությունը տվեք թեթև, բուսական կերակուրներին: Երազները կշիռ կունենան և արագ կիրականանան: Լավ նշան կլինի շատ երազներ տեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 749 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/6