Օգոստոսի 8-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 942 | 21:00 | |
Օգոստոսի 8-ը կիսում են լուսնային 28-րդ ու 29-րդ և 1-ին օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է: Լուսնային 28-րդ օրը, որը սկսվում է 00:00-ից ու շարունակվում մինչև 03:56-ը, նվերների ու գտածոների, երկրային գործերի օր է: Բարենպաստ է զբաղվել խոշոր գործերով, իրեր գնել, օգտակար բույսեր տնկել ու բարի մտքեր տարածել: Այսօր պետք է փորձեք բարձր տրամադրության մեջ լինել, դիտել ձեր ներսը, վերահսկել հույզերը: Անբարենպաստ է ծառեր կտրելը, ծաղիկներ քաղելն ու նվիրելը: Հետևեք զարկերակային ճնշմանը, քիչ կարդացեք, մի նայեք վառ լույսին: Լուսնային 29-րդ օրը, որը ձգվում է 03:56-ից մինչև 16:50-ը, ամենավտանգավոր օրերից մեկն է: Այսօր ցանկացած երազ, ցանկացած կանխագուշակություն սուտ կլինի: Անկումների և աղետների օր է: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել: Արժե վերջ տալ ձևական կապերին, մի կողմ վանել կպչուն մարդկանց ու կպչուն մտքերը: Բարենպաստ է պատասխանատու լինելը, տխրության ու տագնապի դեմ պայքարելը, չափավոր լինելը, տան ու տնտեսության հարցերով զբաղվելը: Անբարենպաստ է նոր գործեր սկսելը, եղջյուրից ու ոսկորից իրեր կրելը: Լուսնային 1-ին օրը, որը ձգվում է 16:50-ից մինչև 24:00-ն, հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին: Կենսական ուժերը մեծ չեն լինի, արժե խուսափել ծանրաբեռնվածությունից: Ծրագրերը կարող են հաջողությամբ իրագործվել: Բարենպաստ կլինի հուզական հանգիստը: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելը, առևտուր անելը: Սեփական ուժերի և արարքների սխալ գնահատականը կարող է նշանակալի կորուստների հանգեցնել, եթե այսօր ակտիվ գործունեությամբ զբաղվեք: Խուսափեք ալկոհոլ, ինչպես նաև շատ կծու և տաք ուտելիքներ օգտագործելուց: Այսօր արևային 21-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Այսօր կարող են հայտնվել ճակատագրով ձեզ հետ կապված մարդիկ: Խորհուրդ է տրվում կյանքի նոր փուլ մտնել: Խորհուրդ չեն տրվում վիրահատությունները: Լավ նշանները կապված կլինեն հայելիների, ժամերի հետ: Վատ նշաններ կլինեն կայծակն ու որոտը, անձրևը, եթե տարերքն ինչ-որ բան կործանի, արյունը: Օրվա գույներն են մուգ կապույտը, հողագույնը: Օրվա թվերն են՝ 59, 30: Ծանր սնունդ, սնկեր ու արմատապտուղներ օգտագործեք, բայց խուսափեք մսից: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում տեսնեք ձեր շրջապատին: |
|