Օգոստոսի 7-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 971 | 21:00 | |
Օգոստոսի 7-ը կիսում են լուսնային 18-րդ ու 19-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է, իսկ 16:04-ից՝ Խոյի: Լուսնային 18-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 22:08-ը, ստի, խարդավանքների, մեքենայությունների օր է: Տպավորություն կստեղծվի, թե ձեզ ուզում են շեղել ճիշտ ճանապարհից: Շատ կարևոր կլինի պատրանքներից, ցածր բնազդներից հրաժարվելն ու ճիշտ տրամադրվելը: Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության ու վնասակար սովորույթների դեմ պայքարելը: Անբարենպաստ է ոգելից խմիչքները չարաշահելը, շատ ծխելը, ծրագրելը, մարդկանց պիտակավորելը: Լուսնային 19-րդ օրը, որը սկսվում է 22:08-ից, ծանր ու բավական վտանգավոր օր է: Այն վտանգավոր է թունավորման, գիտակցության մթագնման իմաստներով: Ինչ-որ մեղքի մեջ մոլորվելով՝ մարդը կարող է իր շուրջ հյուսված դիվային ցանցն ընկնել: Զգույշ է պետք լինել նոր գաղափարների հետ: Միայնակ, ստեղծագործող մարդկանց օր է: Բարենպաստ է զբաղվել առօրյա գործերով, զբոսնել, միայնակ ճամփորդել: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, կարևոր որոշումներ ընդունելը, բանակցություններ վարելը: Օրը կրիտիկական է հոգեպես անկայուն մարդկանց համար: Այսօր արևային 20-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Սա ամենաակտիվ օրերից մեկն է, երբ կարելի է արդար գործի համար պայքարել: Խորհուրդ է տրվում աշխատել մետաղի հետ, տուն կառուցել, սկսած գործն ավարտին հասցնել, պարտքերը մարել: Օրը ծուլություն, խորամանկություն չի հանդուրժի: Լավ է, եթե կարողանաք հաղթահարել կասկածները: Խորհուրդ չի տրվում վնաս տալ բույսերին, աղտոտել ջուրը, կտրել մազերը, խորամանկության դիմել: Լավ նշանները կապված կլինեն մետաղի ու էքստրեմալ իրավիճակների հետ: Վատ նշաններ կլինեն փչանալու, կոտրվելու հետ կապված ամեն ինչ: Օրվա գույներն են վառ կարմիրը, դեղինը: Խորհուրդ չի տրվում երկնագույնը: Օրվա թվերն են՝ 20, 27, 68: Սննդի հարցում նախապատվությունը տվեք կծու ուտեստներին, արմատապտուղներին: Չի կարելի խոզի միս, սալ ու քաղցր ուտել: Բարենպաստ կլինեն էքստրեմալ երազները: |
|