ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Օգոստոսի 7-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1097 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Օգոստոսի 7-ը կիսում են լուսնային 6-րդ ու 7-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է:

Լուսնային 6-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 14:17-ը, սիրո, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնում այս օրը գուշակություն են արել ամպերի միջոցով. եթե երկինքն ամբողջությամբ պարզ է կամ լրիվ ամպամած, նշանակել է, աշխարհը զրկվել է ներդաշնակությունից: Այսօր լավ նշան կլինի ամպեր տեսնելը: Բարենպաստ է կորցրած կամ գողացված իրերը գտնելը: Անբարենպաստ է վատ երազները պատմելը. դրանք կարող են իրականություն դառնալ: Այսօր խոցելի կլինեն վերին շնչառական ուղիներն ու բրոնխները: Օրը լավն է երիտասարդացնող պրոցեդուրաների համար: Հիվանդներն արագ կառողջանան: 

Լուսնային 7-րդ օրը, որը սկսվում է 14:17-ից, գրքերի ու գրավոր արձանագրությունների մասին հոգ տանելու օր է: Բարենպաստ է ամուսնանալը, գնումներ անելը: Ցանկալի է, որ այսօր արկածներ ունենաք: Անբարենպաստ է ստելը, ինչ-որ մեկին վատը ցանկանալը, երեխաների վրա բարկանալը, գրքեր ու նամակներ պատռելը, հավի միս ու ձու ուտելը, ափսեները կոտրելը: Ուշադիր եղեք թոքերին: Օրը հաջող է վիրահատությունների համար:



Այսօր արևային 20-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Սա ամենաակտիվ օրերից մեկն է, երբ կարելի է արդար գործի համար պայքարել: Սա չարը դիմակազերծելու, վախերի դեմ հաղթանակ տոնելու օր է: Խորհուրդ է տրվում աշխատել մետաղի հետ, տուն կառուցել, գործերն ավարտին հասցնել, մարել պարտքերը: Օրը անգործություն, խորամանկություն ու ծուլություն չի հանդուժի: Լավ է, եթե կարողանաք ձեր ներսում հաղթահարել կասկածները: Խորհուրդ չի տրվում խորամանկել, վնաս տալ բույսերին ու աղտոտել ջուրը: Լավ նշաններ կապված կլինեն մետաղի ու էքստրեմալ իրավիճակների հետ: Փչանալու ու կոտրվելու հետ կապված ամեն ինչ վատ նշան կլինի: Օրվա գույներն են վառ կարմիրը, դեղինը: Խորհուրդ չի տրվում երկնագույնը: Օրվա թվերն են՝ 20, 27, 68: Նախապատվությունը տվեք կծու, կոշտ ուտեստներին, արմատապտուղներին: Խուսափեք ալկոհոլից, խոզի մսից, սալից ու քաղցրավենիքից: Բարի կլինեն էքստրեմալ երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1097 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/3