ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Օգոստոսի 7-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 774 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Օգոստոսի 7-ը կիսում են լուսնային 27-րդ ու 28-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է, իսկ 10:31-ից՝ Առյուծի:

Լուսնային 27-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 02:41-ը, կապված է ջրի ու ծովային ճամփորդությունների հետ: Գիտելիքներ ու կարողություններ ձեռք բերելու օր է: Բարենպաստ է հանգստանալը, բնության գրկում լինելը, ծովային ճամփորդությունների մեկնելը: Անբարենպաստ է բիզնեսով զբաղվելը, նոր գործեր սկսելը: Բարենպաստ կլինեն նյարդային լարվածությունը թոթափող պրոցեդուրաները:

Լուսնային 28-րդ օրը, որը սկսվում է 02:41-ից, նվերների ու գտածոների, երկրային գործերի օր է: Բարենպաստ է զբաղվել խոշոր գործերով, իրեր գնել, օգտակար բույսեր տնկել ու բարի մտքեր տարածել: Այսօր պետք է փորձեք բարձր տրամադրության մեջ լինել, դիտել ձեր ներսը, վերահսկել հույզերը: Անբարենպաստ է ծառեր կտրելը, ծաղիկներ քաղելն ու նվիրելը: Հետևեք զարկերակային ճնշմանը, քիչ կարդացեք, մի նայեք վառ լույսին:


Այսօր արևային 20-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Սա ամենաակտիվ օրերից մեկն է, երբ կարելի է արդար գործի համար պայքարել: Խորհուրդ է տրվում աշխատել մետաղի հետ, տուն կառուցել, գործն ավարտին հասցնել, մարել պարտքերը: Օրը ծուլություն, խորամանկություն չի հանդուրժի: Լավ է, եթե կարողանաք ձեր ներսում հաղթահարել կասկածները: Խորհուրդ չի տրվում վնաս տալ բույսերին, խորամանկել, աղտոտել ջուրը: Լավ նշանները կապված կլինեն մետաղի և էքստրեմալ իրավիճակների հետ: Վատ նշանները կապված կլինեն իրերի կոտրվելու ու փչանալու հետ: Օրվա գույներն են վառ կարմիրը, դեղինը: Օրվա թվերն են՝ 20, 27, 68: Կծու և կոշտ սնունդ, արմատապտուղներ օգտագործեք: Ցանկալի չէ ալկոհոլը: Չի կարելի խոզի միս, սալ ու քաղցր ուտել: Բարենպաստ կլինեն էքստրեմալ երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 774 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3