ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Օգոստոսի 6-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 729 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Օգոստոսի 6-ը կիսում են լուսնային 17-րդ ու 18-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է:

Լուսնային 17-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 21:57-ը, ներքին ազատություն ձեռք բերելու օր է: Նրա վառ ասպեկտը սերը կլինի, բայց պետք չէ կորցնել զգոնությունը: Անվերահսկելի էներգիայի պատճառով այն անակնկալներ կպարունակի: Օրվա արդյունքները տարբեր կարող են լինել. բարձրագույն մակարդակում՝ իդեալական սիրո սկիզբ, ցածրագույն մակարդակում՝ հարբեցողություն ու կատաղություն: Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով ու հաճույք պատճառող գործերով զբաղվելը, սիրելիի հետ շփվելը, տոներ ու տոնական միջոցառումներ կազմակերպելը: Անբարենպաստ է ձանձրալի ու միապաղաղ աշխատանքով զբաղվելը, հաշվետվություններ կազմելն ու գերլարվելը: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է:

Լուսնային 18-րդ օրը, որը սկսվում է 21:57-ից, ստի, խարդավանքների, մեքենայությունների օր է: Տպավորություն կստեղծվի, թե ձեզ ուզում են շեղել ճիշտ ճանապարհից: Շատ կարևոր կլինի պատրանքներից, ցածր բնազդներից հրաժարվելն ու ճիշտ տրամադրվելը: Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության ու վնասակար սովորույթների դեմ պայքարելը: Անբարենպաստ է ոգելիչ խմիչքները չարաշահելը, շատ ծխելը, ծրագրելը, մարդկանց պիտակավորելը: 


Այսօր արևային 19-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Սա զղջալու, սխալներն ուղղելու ժամանակ է: Այսօր ցանկացած վատ արարք կանդրադառնա սերունդների վրա: Խորհուրդ է տրվում ներել վիրավորանքները, չափավոր լինել: Խորհուրդ չի տրվում խոստումներ տալ ու ծրագրեր կառուցել, գործեր սկսել, մերժել խնդրանքները: Լավ նշաններ կլինեն կեսօրին պարզ երկինքը, տան կողքին կենդանի տեսնելը, մատանիներ գտնելը: Վատ նշաններ կլինեն եղունգի կոտրվելը, մաշկի քորը, մատանին կամ նրա վրայի քարը կորցնելը, ժամերի կանգ առնելը: Օրվա գույնը կանաչն է: Սևն ու նարնջագույնը բացասական կլինեն: Օրվա թվերն են՝ 19, 26, 61: Նախապատվությունը տվեք թեթև ուտեստներին: Կշիռ կունենան այն երազները, որոնք կտեսնեք առավոտյան: Մեռած նախնիներին կամ սրբերի երազում տեսնելը օգնության, պաշտպանության նշան կլինի:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 729 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/6