Օգոստոսի 6-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1312 | 21:00 | |
Օգոստոսի 6-ը կիսում են լուսնային 5-րդ ու 6-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է, իսկ 19:31-ից՝ Կարիճի: Լուսնային 5-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 12:53-ը, սկզբունքները ու մարդկանց պաշտպանելու օր է: Կարող եք օրը ճանապարհին անցկացնել: Այսօր կարող եք ուտել ամենն, ինչ ուզում եք: Շատ կարևոր է օրվա ընթացքում կուշտ լինելը, բայց չափը մի անցեք ու շատակերությամբ մի զբաղվեք: Ուշադիր եղեք մարսողական համակարգին: Լուսնային 6-րդ օրը, որը սկսվում է 12:53-ից, սիրո, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնում այս օրը գուշակություն են արել ամպերի միջոցով. եթե երկինքն ամբողջությամբ պարզ է կամ լրիվ ամպամած, նշանակել է, աշխարհը զրկվել է ներդաշնակությունից: Այսօր լավ նշան կլինի ամպեր տեսնելը: Բարենպաստ է կորցրած կամ գողացված իրերը գտնելը: Անբարենպաստ է վատ երազները պատմելը. դրանք կարող են իրականություն դառնալ: Այսօր խոցելի կլինեն վերին շնչառական ուղիներն ու բրոնխները: Օրը լավն է երիտասարդացնող պրոցեդուրաների համար: Հիվանդներն արագ կառողջանան: Այսօր արևային 19-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Օրը նվիրված է տանն ու ընտանիքին: Զղջալու, սխալներն ուղղելու ժամանակն է: Այսօր գործած ցանկացած վատ արարք կանդրադառնա սերունդների վրա: Խորհուրդ է տրվում ներել վիրավորանքները: Խորհուրդ չի տրվում խոստումներ տալ ու պլաններ կառուցել, գործեր սկսել, մերժել խնդրանքները: Լավ նշաններ կլինեն կեսօրին պարզ երկինքը, մատանիներ գտնելն ու տան կողքին կենդանի տեսնելը: Վատ նշաններ կլինեն մատանու կամ մատանու քարի կորուստը, ժամերի կանգնելը, մաշկի քորը, ատամը կոտրելը: Օրվա գույնը կանաչն է: Սևն ու նարնջագույնը բացասական կլինեն: Օրվա թվերն են՝ 19, 26, 61: Նախապատվությունը տվեք թեթև կերակուրներին: Կշիռ կունենան այն երազները, որոնք կտեսնեք առավոտյան մոտ: Մեռած նախնիներին կամ սրբերին տեսնելը օգնության, պաշտպանության նշան կլինի: |
|