Օգոստոսի 4-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 938 | 21:00 | |
Օգոստոսի 4-ը կիսում են լուսնային 15-րդ ու 16-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է: Լուսնային 15-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 21:27-ը, մարմնային գայթակղությունների օր է, պետք է չափավոր լինել: Օգտակար կլինի արդարությունը պաշտպանելը: Լուսնային 15-րդ օրը տեսած երազը ողջ ամսվա համար կշիռ կունենա: Լավ նշան կլինի շունը, նույնիսկ հաչող շունը: Բարենպաստ է համեստ լինելն ու ծուլության դեմ պայքարելը: Անբարենպաստ է վիճելը, նվերներ ընդունելը, ընտանեկան խնդիրները լուծելը: Հորմոնալ դաշտը ծանրաբեռնված կլինի: Լուսնային 16-րդ օրը, որը սկսվում է 21:27-ից, ամենամաքուր օրերից մեկն է: Չարությունը, ագրեսիվությունն ու նախանձը դեպի անկում կտանեն: Սա ապագա աշխատանքների համար նախագծեր մշակելու օր է: Բարենպաստ է մաքրությամբ և օգտակար գործերով զբաղվելը, հաշվետվություններ կազմելը, մարդկանց հետ շփվելը, ֆիզիկական վարժություններ անելն ու ինքնակատարելագործմամբ զբաղվելը: Չափավոր եղեք, հանգստություն պահպանեք: Անբարենպաստ է չարություն, ագրեսիա ու նախանձ ցուցաբերելը: Այսօր արևային 17-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Սա վախերից ազատվելու, արդարությունը պաշտպանելու օր է: Խորհուրդ է տրվում շուտ արթնանալ, կարևոր փաստաթղթեր ստորագրել: Խոսելիս զգույշ եղեք: Խորհուրդ չի տրվում ուտելիք պատրաստել, պատուհանները բացել, գործեր ծրագրել ու ավարտել: Ցանկալի չէ նաև ամուսնություն կնքելը: Լավ նշաններ կլինեն դիմահայաց քամին ու թռչունները, հատկապես՝ աքաղաղը: Վատ նշաններ կլինեն մռայլ առավոտը, կեղտը, աղբը, անկումները, բանալիներ կորցնելը: Օրվա գույներն են մուգ կարմիրը, դեղնականաչը, նարնջագույնն ու սպիտակը: Բացասական կլինեն երկնագույնը, սևն ու մոխրագույնը: Օրվա թվերն են՝ 17, 23, 59, 84: Երազներ լավ է չտեսնեք: Աշխատեք քիչ քնել ու ցանկալի է՝ լույսի ներքո: |
|