Օգոստոսի 4-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1132 | 21:00 | |
Օգոստոսի 4-ը կիսում են լուսնային 3-րդ ու 4-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է, իսկ 17:29-ից՝ Կշեռքի: Լուսնային 3-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 10:00-ն, ակտիվ պայքարի, ագրեսիայի օր է: Եթե չպայքարող մարդն իր մեջ պահի էներգիան, կասկածամիտ ու նենգ կդառնա: Լավագույն օրն է մարտարվեստով զբաղվելու, մետաղի հետ աշխատելու համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պասիվ ու թույլ լինելը: Օրվա հիվանդներն արագ կառողջանան: Լուսնային 4-րդ օրը, որը սկսվում է 10:00-ից, լավ է անցկացնել միայնության մեջ ու շտապողական որոշումներ չընդունել. նախ ամեն ինչ ինչպես հարկն է կշռադատեք: Բարենպաստ է առևտուր անելը, ծաղիկներ խնամելը, բնության գրկում զբոսնելը: Կգտնվեն վաղուց կորած իրերը: Անբարենպաստ է ծաղիկներ քաղելն ու ծառեր կտրելը: Օրվա հիվանդությունները ծանր ընթացք կունենան: Այսօր արևային 17-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Սա հզոր, լուրջ ու քննադատական օր է: Խորհուրդ է տրվում շուտ արթնանալ, սովորել, կարևոր փաստաթղթեր ստորագրել: Խոսելիս զգույշ եղեք: Խորհուրդ չի տրվում գործեր պլանավորել ու ավարտին հասցնել, ուտեստներ պատրաստել: Ամուսնություն կնքելն էլ ցանկալի չէ: Լավ նշաններ կլինեն քամին ու թռչունները, հատկապես՝ աքաղաղը: Վատ նշաններ կլինեն մռայլ առավոտը, կեղտը, աղբը, բանալիները կորցնելը: Օրվա գույներն են մուգ կարմիրը, դեղինը, ոսկեգույնը, նարնջագույնն ու սպիտակը: Բացասական կլինեն երկնագույնը, սևն ու մոխրագույնը: Օրվա թվերն են՝ 17, 23, 59, 84: Այսօր լավ նշան կլինի երազներ չտեսնելը: Քիչ քնեք ու եթե հնարավոր է՝ լույսի տակ: |
|